Փաստ մեկնաբանությամբ

Արաբագետը սիրիահայ համայնքի քայքայումը վտանգավոր է համարում

2 րոպեի ընթերցում

Արաբագետը սիրիահայ համայնքի քայքայումը վտանգավոր է համարում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ համայնքի լուծարման հարցը քննարկման առարկա է դառնում այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը զուգընթաց:«Արմենպրես»-ի հետ զրույցում արաբագետ Արաքս Փաշայանը դժվարանում է միանշանակ ասել` սիրիահայ համայքնը կցրվի, թե ոչ: «Լուծարվելու դեպքում Հայաստանը Մերձավոր Արեւելքում կկորցնի իր ներկայությունը:Համայնքի քայքայումից անհրաժեշտ է հնարավորինս խուսափել` չնայած շատերն ասում են` թող լքեն Սիրիան, քանի որ այնտեղ ապագա չունեն»,-նկատեց Փաշայանը:

Անդրադառնալով Սիրիայում Բնապահպանության հայազգի նախարարի նշանակմանը` արաբագետը նշեց, որ այս փուլում լավ կլիներ, որ հայերն ավելի աննկատ մնային: «Համայնքում ցանկացած հայի նշանակումն իր մեջ վտանգ է պարունակում: Շատ հնարավոր է, որ ընդդիմադիրները վրեժ են լուծում հայերից` սպանելով համայնքի անդամներին»,-ընդգծեց նա: Արաբագետը դժվարանում է կանխատեսել, թե որքան կտեւի սիրիական այս խառնաշփոթը, քանի որ «երբ ամեն բան նոր էր սկսվել, փորձագետներն ասում էին, որ Ասադին հաշված օրեր են մնացել»: Այնուհանդերձ, ժամանակը ցույց տվեց, որ այդ կանխատեսումներն անհիմն էին: «Հիմա էլ դժվար է ասել, թե ճգնաժամը երբ կհանգուցալուծվի կամ ինչքան ժամանակ կկարողանա գոյատեւել վարչակարգը, որովհետեւ Բաշար Ասադի վարչակարգն աջակիցներ ունինաեւ միջազգային շրջանակներում»,-ընդգծեց նա:Արաբագետը վստահ է, որ Քոֆի Անանի ծրագիրը չէր կարող նպաստել դեպքերի բարդությունից խուսափելուն, քանի որ այն «պարզապես ձախողված էր»: Ծրագրի ժամկետներն անցել են. ապրիլի 12-ին պետք է հրադադար լիներ, սակայն դրանից հետո մի քանի անգամ խախտվել է այդ ռեժիմը:

Սիրիայում կառավարական ուժերի եւ զինված ապստամբների միջեւ բախումների զոհ են դարձել հայկական համայնքի վեց ներկայացուցիչներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում