Քաղաքականություն

Տիգրան Կարապետյանն առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով

1 րոպեի ընթերցում

Տիգրան Կարապետյանն առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը որոշել է առաջադրվել մեծամասնական ընտրակարգով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարապետյանը նշեց, որ առաջադրվելու է թիվ 17 ընտրատարածքում: «Դա ընդգրկում է Արտաշատն իր շրջակա գյուղերով: Նախորդ ընտրությունների ժամանակ այդ տարածքում ակտիվություն եմ նկատել մեր նկատմամբ, որը հուսադրող է: Մեր կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին եւ չի միանալու որեւէ կուսակցության»,-ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ պատրաստվում է մասնակցել ինչպես նախագահական, այնպես մյուս բոլոր ընտրություններին եւս` ցույց տալու, որ մենակ կարող է հաղթել:

Հարակից նորություն

Տիգրան Կարապետյանը վստահ է` ՀԱԿ-ը նվաստացած կանցնի խորհրդարան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում