ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամի երկրորդ ալիքի առաջին շոկը Հայաստանի վրա չի ազդի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման կանխատեսմամբ հանդես եկավ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Իվոն Ծիկատան' չբացառելով, սակայն, երկրորդային ազդեցությունները: «Սակայն հիմա վտանգն այստեղից բավականին հեռու է, այն ավելի շատ կազդի Հարավարեւելյան Եվրոպայի երկրների վրա»,- վստահեցրեց բանախոսը:
Նրա խոսքով' ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր երկրորդ ալիքի պատճառները երեքն են'առեւտուր, բանկային ոլորտ եւ եվրո/դոլար հարաբերակցություն:»Առեւտրից կտուժեն այն երկրները, որոնք մեծածավալ առեւտուր են իրականացնում Հունաստանի եւ Իտալիայի հետ. Հայաստանն այդ առումով խնդիր չունի: Բանկային ոլորտի հետ կապված էլ Հայաստանը խնդիր չունի, քանի որ երկրի բանկային համակարգը սերտ կապեր չունի ո'չ Հունաստանի, ո'չ էլ Իտալիայի ֆինանսական համակարգերի հետ: Հայաստանի վրա չի ազդի, քանի որ ձեր պետությունը այդ արժույթից չի օգտվում»,- ասաց Ի. Ծիկատան:
Անդրադառնալով առաջին կիսամյակում Հայաստանի կատարողականին' ՀԲ ներկայացուցիչը այն բարձր գնահատեց: