Փաստ մեկնաբանությամբ

Ն. Գալստյան. «ԵՄ-ի ակտիվացումը տարածաշրջանում չի ենթադրում ԼՂ խնդրի կարգավորման բանակցային ձեւաչափի փոփոխություն»

2 րոպեի ընթերցում

Ն. Գալստյան. «ԵՄ-ի ակտիվացումը տարածաշրջանում չի ենթադրում ԼՂ խնդրի կարգավորման բանակցային ձեւաչափի փոփոխություն»

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության ակտիվացումը տարածաշրջանում չի ենթադրում ԼՂ խնդրի կարգավորման բանակցային ձեւաչափի փոփոխություն:Նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Նման հայտարարությունները նորույթ չեն: Վերջին տարիներին ԵՄ-ի պաշտոնյաները տարբեր մակարդակներում եւ տարբեր առիթներով մշտապես նշել են իրենց հետաքրքրվածությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների կարգավորման հարցում»,-ասաց Ն. Գալստյանը: Նրա խոսքով' ԵՄ-ն Հարավային Կովկասում ունի շահեր' կապված էներգետիկ պահանջմունքների բավարարման հետ, ինչն առնչվում է Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասի տարածքով էներգառեսուրսների տարանցման հետ: Այդ տեսանկունից ԵՄ-ն շահագրգռված է տարածաշրջանում կայունացման, խաղաղության հաստատմամբ:

«Հաշվի առնելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակը' ամեն դեպքում Ադրբեջանի նկատմամբ գնահատականները բավականին մեղմ են: Հուսանք, որ ԵՄ-ն, իր այդ հայտարարություններին զուգահեռ, նաեւ կմեծանցի Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշումը, որպեսզի նրա' հասարակության «զոմբիացման» գործընթացը ինչ-որ չափով թուլանա»,-Ն. Գալստյանը:

Քաղաքագետը նշեց, որ ԵՄ-ն կարող է դրականորեն ազդել հակամարտության կարգավորման վրա' ոչ թե զբաղվելով անձամբ հակամարտության կարգավորմամբ, այլ պայմաններ ստեղծելով, որպեսզի այս երկրների միջեւ խնդիրները լուծվեն: Դա կարող է լինել հակամարտության տարածքում տարբեր սոցիալական ծրագրերի իրականացմամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում