Փաստ մեկնաբանությամբ

Հոլանդացի խորհրդարանականները «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ հարցեր են ուղղել երկրի ԱԳ նախարարին

3 րոպեի ընթերցում

Հոլանդացի խորհրդարանականները «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ հարցեր են ուղղել երկրի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների թագավորության խորհրդարանական կուսակցությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրավոր հարցում են ուղարկել երկրի արտաքին գործերի նախարար Ուրի Ռոզենտալին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Nouvelles d'Armenie»-ն, այդ կուսակցություններն են Քրիստոնեական միությունը, Սոցիալիստական կուսակյցությունը, Ռեֆորմիստական կուսակցությունը եւ Հանուն ազատության կուսակցությունը: Խորհրդարանականներին ուղղված իր պատասխան նամակում ՈՒ.Ռոզենտալն անդրադարձել է «1915թ-ի սարսափելի իրադարձությունների», ինչպես նաեւ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վերսկսման անհրաժեշտության» մասին' չօգտագործելով «ցեղասպանություն» բառը: Հոլանդացի քաղաքական գործիչները, ինչպես նաեւ հալանդական լրատվամիջոցները շարունակաբար չեն խուսափել օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը. այն նաեւ օգտագործվել է Նիդեռլանդների նախկին ԱԳ նախարար, ներկայիս փոխվարչապետ Մաքսիմ Վերհագենի կողմից: Խորհրդարանականների մոտ հարց է առաջացել, թե արդյոք հոլանդական կառավարությունը տուրք է տվել թուրքական ճնշումներին եւ փոխել է իր դիրքորոշումը:

Նշված կուսակցությունների ներկայացուցիչներ Վան Բոմելը, Վան դեր Ստային, Վան Ռունը եւ Վան Վուդերվինդը պահանջել են ԱԳ նախարարից բացատրել, թե ինչու վերջինս չի օգտագործում «ցեղասպանությունը» բառը, ինչպես բնորոշված է Ցեղասպանության մասին կոնվենցիայով, փոխարենն օգտագործելով «իրադարձություններ» բառը:

Կուսակցությունների ներկայցուցիչները հիշեցրել են, որ երկրի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունել, որով «կառավարությունը Թուրքիայի' ԵՄ-ին հնարավոր անդամակցության բանակցությունների համտեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգում ընդգրկի»: Նրանք հարցրել են նախարարին, արդյոք փոփոխություն է կատարվել որդեգրված քաղաքականության մեջ եւ եթե այո' ապա որոնք են պատճառները:

Նրանք նաեւ հարց են ուղղել, թե արդյոք ՈՒ.Ռոզենտալը ցանկանում է ուսումնասիրել Հաագայից դուրս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման հարցը:

Նախարար Ռոզենտելը գրել էր, որ կառավարությունը չի պաշտպանում Միջազգային քրեական դատարանի մոտ նման հուշարձանի կառուցման գաղափարը:

«De Volkskrant» հայտնի թերթում հարապարակված պատասխան հոդվածում Քրիստոնեկան միության կուսակցության ներկայացուցիչներ Վան Դեյքեն, Վորդեժվինդը եւ Սեգերսը սուր քննադատության են ենթարկել նախարարի նամակը եւ կոչ արել համարձակություն դրսեւորել:

Նիդեռլանդների հայկական կազմակերպությունենրի ֆեդերացիան(FAON) ողջունել է խորհրդարանականների քննադատական արձագանքը, եւ հիասթափություն հայտնել նախարարի դիրքորոշման առնչությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում