Շահագործման հանձնվեցին Զոլաքարի եւ Մարտունու պոմպակայանները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Գեղարքունիք կատարած այցի ընթացքում այսօր մասնակցեց Զոլաքարի եւ Մարտունու պոմպակայանների բացմանը: Նշենք, որ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագիրը 6 մլն դոլար է ներդրել այդ պոմպակայանների շինարարության մեջ: Դրանք գտնվում են «Սեւան» ազգային պարկում եւ սնուցվում են Սեւանի ջրով: «ՀՄՀ-Հայաստան» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի խոսքով' լճի մակարդակի տատանումների հետեւանքով տուժում էին պոմպակայանների բնականոն աշխատանքները: «Խնդիրը լուծելու նպատակով Զոլաքարում կառուցվել է 2-րդ աստիճանի պոմպակայանի նոր շենք, ինչպես նաեւ 2 պոմպակայաններում տեղադրվել են խորասուզվող պոմպեր: Կատարված աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի 3 համայնքների 9 հազար ջրօգտագործողներ կարող են օգտվել հուսալի ոռոգումից մոտ 800 հա հողակտորների վրա»,- ասաց Ա. Հովսեփյանը:

Տ. Սարգսյանը գոհունակությամբ փաստեց, որ ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության եւ ոռոգման համակարգերում կատարված ներդրումը կազմում է 177 մլն դոլար: Վարչապետի խոսքով' ոռոգման համակարգում կատարաված աշխատանքների արդյունքում ոռոգվող հողերի քանակը կկրկնապատկվի: Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն բարձր գնահատեց կատարված աշխատանքը եւ փաստեց, որ ԱՄՆ կառավարությունը մշտապես ուրախ է աջակցել հայ ժողովրդին' բարելավելու Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը' հետեւապես նպաստելով նաեւ աղքատության կրճատմանը: Նա գոհունակություն հայտնեց, որ տրամադրված միջոցները արդյունավետ են օգտագործվել:

Նշենք, որ 17 պոմպակայանների վերանորոգումը «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ամենամեծ բաղադրիչն է, որի շրջանակներում ԱՄՆ կառավարությունը ներդրել է ավելի քան 40 մլն դոլար: Ծրագիրը 61 նոր եւ ժամանակակից պոմպեր ու շարժիչներ է տեղադրել բոլոր 17 պոմպակայաններում, ինչպես նաեւ ներդրել է աշխատանքների ավտոմատացման համակարգեր: «ՀՄՀ-Հայաստան»-ի ներդրումը Գեղարքունիքի մարզում կազմում է ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է նաեւ Վարդենիսի ինքնահոս համակարգի եւ 9 համայնքներում ներտնտեսային ցանցերի վերականգնում: «ՀՄՀ-Հայաստան» ծրագիրը կավարտվի այս տարվա սեպտեմբերի 30-ին:

Հայերեն English

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը