Փաստ մեկնաբանությամբ

Աուտիզմի` նյարդաբանի ախտորոշումը միանշանակ չէ. պետք է դիմել հոգեբանի

3 րոպեի ընթերցում

Աուտիզմի` նյարդաբանի ախտորոշումը միանշանակ չէ. պետք է դիմել հոգեբանի

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում յուրաքանչյուր 10 հազար երեխայից աուտիզմով հիվանդ է ծնվում 15-20-ը: Հայաստանում այս հիվանդությամբ տառապող երեխաների թիվն անցնում է հազարից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական հոգեբուժական դիսպանսերի վարիչ Կարինե Լյուլեջյանը, վերջին 4 տարիների ընթացքում' 2007-2010 թվականների տվյալներով, այս հիվանդությամբ առաջնակի ախտորոշվել է 331 երեխա: Աուտիզմով առավել հաճախ տառապում են տղա երեխաները. նրանց մոտ այս հիվանդության դեպքերը 4-5 անգամով շատ են պատահում, քանի որ պատասխանատու գեներն ավելի շատ են հենց տղաների մոտ:

Կ. Լուլեջյանի խոսքով' մի շարք ծրագրերի շրջանակներում աշխատանքներ են տարվում բուժքույրերին ու ծնողներին այս հիվանդության մասին իրազեկելու համար: Ըստ նրա' եթե ախտորոշումը կատարվում է նյարդաբանի կողմից, ապա այն միանշանակ չէ: Եթե ծնողը երեխայի մոտ նկատում է որոշակի շեղումներ, ապա պետք է դիմի նաեւ հոգեբանի:

Հիվանդության առաջացման պատճառները հայտնի չեն, սակայն կան մի շարք տեսություններ, ըստ որոնց' աուտիզմը գենային հիվանդություն է, քանի որ բժիշկները հայտնաբերել են պատասխանատու գեներ, որոնք ինչ-ինչ պատճառներից սկսում են ակտիվանալ եւ ի հայտ բերել հիվանդության նախանշանները: Պատճառ կարող են լինել խնդիրները հղիության, ծննդաբերության ժամանակ, ինչպես նաեւ' սթրեսները: Ըստ Կ. Լյուլեջյանի' կա վարկած, որի մասին հաճախ չեն ցանկանում խոսել. դա պարտադիր պատվաստումներ են, որ կարող են նպաստել այդ գեների ակտիվացմանը:

Աուտիզմ հիվանդությունը բնածին է, որն ակնհատ է դառնում 2- 3 տարեկանում: Հիվանդությունն ազդում է զարգացման երեք ոլորտների վրա' սոցիալական փոխահարաբերությունների, կոմունիկացիայի եւ վարքի: Առաջին նախանշանը, որ նույնիսկ ծնողը կարող է հասկանալ, հաղորդակցման ժամանակ աչքերի մեջ չնայելն է, ինչպես նաեւ' ցուցամատը ինչ-որ բան ցույց տալու համար չօգտագործելը եւ հասակակիցների հետ չշփվելը:

2004 թվականից Հայաստանի 7 մարզերում բացվել են վերականգնողական կենտրոններ, որտեղ անցկացվում է հիվանդության ախտորոշում, եւ վերահսկողության տակ են պահվում հիվանդ երեխաները: Երեւանում 1999 թվականից գործում է «ԱրԲեՍ» բժշկական կենտրոնը, որը նույնպես զբաղվում է աուտիզմով հիվանդ երեխաներով:

Նշենք, որ աուտիկներ հանդիպում են նաեւ հանճարեղ մարդկանց շարքերում. այդ հիվանդությունն ունեցել են, օրինակ, Մոցարտը, Ագաթա Քրիստին: Հատկանշական է, որ աուտիզմով տառապող երեխաների մեծ մասը բացառիկ ունակություններ է ցուցաբերում ծրագրավորման ոլորտում: Հայտնի է, որ միայն «Մայքրոսոֆթ» ընկերությունում աուտիկները կազմում են աշխատողների 5-20 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում