Փաստ մեկնաբանությամբ

Կենսաէթալոնի արտադրությունը կկրճատի բենզինի ներկրումը 10 տոկոսով

3 րոպեի ընթերցում

Կենսաէթալոնի արտադրությունը կկրճատի բենզինի ներկրումը 10 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին հնարավոր է հանրապետությունում կիրառվող շարժիչային վառելիքի մինչեւ 85 տոկոսը փոխարինել այլընտրանքով' կենսաէթալոնով' բենզինի փոխարեն:Հայաստանում երկարաժամկետ հեռանկարի համար կենսաէթանոլի արտադրության ներուժը գնահատվել է տարեկան մոտ 30 հազար տոննա, ինչը կազմում է հանրապետությունում սպառվող բենզինի միջին տարեկան ծավալի մոտ 10 տոկոսը:

Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամից, սա երկարատեւ հետազոտությունների արդյունք է, որի ընթացքում կենսաէթանոլն առավելագույնս արդյունավետ արտադրելու համար փորձագետների կողմից առաջարկվել են այնպիսի գյուղատնտեսական մշակաբույսեր, ինչպիսիք են' գետնախնձորը եւ եգիպտացորենը, ինչպես նաեւ ցելյուլոզային հումքը:

Ներկայում իրականացվում է առաջադեմ երկրների փորձի ուսումնասիրություն' երկրորդ սերնդի կենսաէթանոլի արտադրական շղթայում ցելյուլոզային հումքի վերամշակման նորագույն տեխնոլոգիաների կիրառելությունը Հայաստանի պայմաններում գնահատելու համար:

Հիմնադրամի ներկայացուցիչները վստահեցնում են, որ կազմակերպելով կենսաէթանոլի արտադրությունը' հանարպետությունում ոչ միայն կառաջանա այլընտրանքային շարժիչային վառելիք, այլ նաեւ կստեղծվեն բազմաթիվ լրացուցիչ աշխատատեղեր:

Վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղեցուցային ծրագիրն (ՎԷԶՈՒԾ) առաջարկում է մինչեւ 2013 թ-ը կառուցել կենսաէթանոլ արտադրող հզորություն տարեկան մոտ 18 հազար տ ծավալով: Այն կապահովի Հայաստանում այրվող ամբողջ բենզինի ծավալին կենսաէթանոլի 10 տոկոս խառնումը (բլենդավորումը), ինչը 10 տոկոսով կնվազեցնի բենզինի ծավալների ներկրումը: Ընդ որում' համաձայն ՎԷԶՈՒԾ-ի կանխատեսումների' բենզինի սպառումը հանրապետությունում մյուս տասնամյակում չի աճի, իսկ շարժիչային վառելիքի պահանջարկի աճը հիմնականում կապահովվի բնական խտացված գազի միջոցով: Հետեւաբար, կենսաէթանոլի արտադրությունը կմնա միեւնույն մակարդակի վրա' բենզինի հետ 10 տոկոս պարտադիր խառնման մակարդակին: 2020 թ-ից հետո Հայաստանի Հանրապետությունում կենսաէթանոլով մեքենաների տորմիղի ձեւավորումը թույլ կտա կենսաէթանոլի արտադրությունը հասցնել մինչեւ 100 հազար տ տարեկան ծավալների, ինչը հնարավորություն կընձեռի կիրառել մինչեւ 85 տոկոս կենսաէթանոլ պարունակող շարժիչային վառելիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում