Փաստ մեկնաբանությամբ

Յուրաքանչյուր դեղի մեծ չափաբաժինը կարող է հանգեցնել դեղորայքային թունավորման

2 րոպեի ընթերցում

Յուրաքանչյուր դեղի մեծ չափաբաժինը կարող է հանգեցնել դեղորայքային թունավորման

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս դեղորայքային թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդներն արդեն դուրս են գրվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Արմենիա» բժշկական կենտրոնի հերթապահ տոքսիկոլոգ Գայանե Ռշտունին, 3 հիվանդներն ել հիվանդանոց էին տեղափոխվել միջին ծանրությամբ եւ դուրս գրվելիս նրանց վիճակը գնահատվել է բավարար: «Դեղորքային թունավորման պատճառ էր հանդիսացել դեղորայքի մեծ չափաբաժնի օգտագործումը»,- նշեց Գ. Ռշտունին: Հիշեցնենք, որ հունիսի 15-ին' ժամը 23.20-ին, դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 7/4 տան բնակիչ,1972թ.-ին ծնված Էլինա Հարությունյանը, իսկ հունիսի 14-ին կրկին դեղորայքային թունավորումով հիվանդանոց էին տեղափոխվել Երեւանի բնակիչներ' 1975թ.-ին ծնված Արաքսյա Մխիթարյանը եւ 1982թ.-ին ծնված Արմինե Գրիգորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Մարինա Հարությունյանը, տարեկան առավելագույնը դեղորայքային թունավորման 20 դեպք է գրանցվում: «Սովորաբար առավել հաճախ դեղորայքային թունավորման են հանգեցնում քնեցնող, հանգստացնող դեղերը, սակայն թունավորման կարող է հանգեցնել յուրաքանչյուր դեղի մեծ չափաբաժինը, քանի որ յուրաքանչյուր դեղ իր մեջ քիմիական տարր է պարունակում»,- նշեց Մ. Հարությունյանը' մարդկանց խորհուրդ տալով ուշադիր լինել դեղերի, նրանց պիտանելիության ժամկետի, ինչպես նաեւ դեղաչափի նկատմամբ: «Եվ ամենակարեւորը' կարդալ դեղի ներդիրում գրված ցուցումները»,- նշեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում