«Ամստեր Ֆլաուերս» ընկերության ԱԱՀ գումարների վճարման ժամկետը հետաձգվեց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում այս տարվա մարտի 5-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց մինչեւ 2014 թվականի մարտի 5-ը: Ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ՀՀ Արմավիրի մարզում կառուցել ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմոցային համալիր' լոլիկի, վարունգի եւ պղպեղի աճեցման համար: Ընկերությունը ծրագրի շրջանակներում համագործակցում է հոլանդական «Ամերլաատ Քոնսթրաքշն» ընկերության հետ եւ նախատեսում է ներդրումներ իրականացնել մոտ 1.46 մլն եվրոյի չափով, որոնք հիմնականում ուղղված են լինելու ջերմոցի կառուցման ու համապատասխան սարքավորումներով հագեցման աշխատանքներին:

Ծրագրի շրջանակներում աշխատանքների մեկնարկը նախատեսվում է մինչեւ 2011թ-ի ավարտը, որի արդյունքում կստեղծվի առնվազն 56 աշխատատեղ' 80 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Հայերեն English

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում