Փաստ մեկնաբանությամբ

Դ. Ատբաշյան. «Երբեք էլ նախատեսված չի եղել Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնել մայիսի 9-ին»

1 րոպեի ընթերցում

Դ. Ատբաշյան. «Երբեք էլ նախատեսված չի եղել Ստեփանակերտի  օդանավակայանը շահագործման հանձնել մայիսի 9-ին»

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուրը, համաձայն որի` Ստեփանակերտի օդանավակայանի բացումը պետք է տեղի ունենար մայիսի 9-ին, սակայն հետաձգվել է, չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղավիացիայի պետ Դմիտրի Ատբաշյանը` ավելացնելով, որ երբեք էլ նախատեսված չի եղել օդանավակայանը բացել մայիսի 9-ին:

«Ես` որպես քաղավիացիայի պետ, հրահանգ ունեմ օդանավակայանը շահագործման հանձնել միայն ամբողջովին պատրաստ լինելու դեպքում: Դեռեւս հստակ ժամանակացույց նշել, թե երբ կիրականացվի բացման արարողությունը, հնարավոր չէ»,- ասաց Դ.Ատբաշյանը:

Ըստ Ատբաշյանի` դեռեւս պետք է ներկրվեն մի շարք սարքավորումներ` օդանավակայանի համար, որոնք տեղում կլինեն միայն ապրիլի վերջերին, իսկ դրանք տեղադրելու համար կպահանջվի մուտավորապես մեկ ամիս: Սկզբնական շրջանում կգործի միայն Երեւան-Ստեփանակերտ չվերթը: «Իհարկե, նախատեսվում են այլ քաղաքների հետ եւս չվերթեր կազմակերպել: Զարգացումներ այս առումով կլինեն»,- վստահեցրեց ԼՂՀ քաղավիացիայի պետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում