«Արցախ ՀԷԿե ԲԲ ընկերության բաժնետոմսերը հոկտեմբերի 29-ից ընդգրկվելուեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաե ýոնդային բորսայի B ցուցակում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 29-ից «Արցախ ՀԷԿե բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ընդգրկվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաե ýոնդային բորսայի B ցուցակում: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաե ընկերությունից, ընդհանուր առմամբ ցուցակվում է ընկերության կողմից թողարկված 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 5,962,074 բաժնետոմս, որոնք բորսայական շուկայում կշջանառեն AHEK բորսայական հապավմամբ: Նշենք, որ «Արցախ ՀԷԿե ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերությունն է, որը բավարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի նկատմամբ ներկայիս պահանջարկի մոտ 50%-ը: Ընկերությունը էլեկտրաէներգիա է արտադրում ԼՂՀ-ում խոշորագույն` «Սարսանգե ՀԷԿ-ի միջոցով, որը տարեկան արտադրում է 90-140 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: «Արցախ ՀԷԿե ԲԲԸ-ի բաժնետոմսերի 85.54%-ը պատկանում է ԼՂՀ կառավարությանը, 6%-ը` ԼՂՀ-ում գրանցված «ՎՊԲՊե փակ բաժնետիրական ընկերությանը: 2009 թվականի սկզբին «Արցախ ՀԷԿե ԲԲԸ-ն Հայաստանի կապիտալի շուկայում իրականացրել է արժեթղթերի առաջին առաջնային հրապարակային տեղաբաշխումը, որի արդյունքում ընկերության նոր թողարկված 862,074 բաժնետոմսերը ձեռք են բերվել տեղի եւ օտարերկրյա 1,111 ներդրողների կողմից: Տեղաբաշխումից ստացված միջոցներն ընկերությունն ուղղում է ԼՂՀ-ում խոշորագույնը հանդիսացող Թարթառ գետի վրա յուրաքանչյուրը մինչեւ 5մՎտ հզորությամբ երեք ՀԷԿ-երի կառուցմանը: Վերջիններս «Արցախ ՀԷԿե ԲԲԸ-ն պլանավորում է գործարկել արդեն 2010թ-ի օգոստոսին: 2009թ-ի հունիսի 30-ի դրությամբ «Արցախ ՀԷԿե ԲԲԸ-ի ընդհանուր ակտիվներն ու սեփական կապիտալը կազմել են, համապատասխանաբար 7.6 մլրդ ՀՀ դրամ եւ 6.37 մլրդ դրամ, իսկ 2009 թվականի առաջին կիսամյակի զուտ եկամուտները գերազանցել են 126 մլն ՀՀ դրամը: