Տնտեսություն

«Շինսերտեýիկատե-ին շնորհվեց «ԻՍՕ-9001-2008ե որակի կառավարմանհամակարգի միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիýիկատ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): «Շինսերտեýիկատե ՍՊԸ-ին այսօր գերմանական «TՆV NORDե տեխնիկական վերահսկողության եւ մոնիթորինգի միության կողմից շնորհվեց «ԻՍՕ-9001-2008ե որակի կառավարման համակարգի միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիýիկատ: Այն կազմակերպության ղեկավար Ալեքսան Վարդանյանին հանձնեց «TՆV NORDե-ի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Սուրեն Գյուրջինյանը: Նրա տեղեկացմամբ`աշխարհի շուրջ 70 երկրում ներկայացված իրենց միությունը մատուցում է սերտիýիկացման, տեխնիկական վերահսկողության, շինարարության որակի վերահսկման, ճարտարապետական խորհրդատվության, ուսուցման եւ որակավորման բարձրացման ծառայություններ: «Շինսերտեýիկատե-ի հետ իրենց համագործակցությունը գնահատելով արդյունավետ` Ս. Գյուրջինյանն ընդգծեց, որ դրանում ներդրվել են որակի կառավարման բարձր ստանդարտներ, որոնք համապատասխանում են միջազգային պահանջներին: Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի գնահատմամբ` «Շինսերտեýիկատե ընկերությունը շինարարության սերտիýիկացման ոլորտում առաջատարների շարքում է եւ բարձր որակ է ապահովում իր մատուցած ծառայություններում: «Շինսերտեýիկատե-ն անկախ մասնագիտացված ընկերություն է, որը շինարարության ոլորտում առաջարկում է ծառայությունների լայն ցանկ` տեխնիկական վերահսկողություն, լաբորատոր փորձարկումներ, շինարարական արտադրանքի սերտիýիկացում եւ այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում