Վարդենիսում զարգանում է գյուղական զբոսաշրջությունը
2 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի եւ üրանսիայի Իզերի մարզի Ռոման քույր- քաղաքների միջեւ բարեկամությունը շարունակվում է: Համագործակցություն եւ փոխօգնություն է իրականացվում առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում: Փորձի եւ տեղեկատվության փոխանակման նպատակով օրերս Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է üրանսիայի Հյուսիսային դեպարտամենտի գյուղական տների ներկայացուցիչների եւ Վարդենիսի գյուղական ընտանեկան տան ներկայացուցիչների հանդիպումը: Հյուսիսի եւ Լենի գյուղական տների դեպարտամենտի ýեդերացիայի տնօրեն Էվելին Կորեն, üրանսիայի Հյուսիսային դեպարտամենտի գյուղական ընտանեկան տներից մեկի տնօրեն Վենսան Լըկուվեն, Ռոմանի հայկական համայնքի փոխնախագահ Էլիզաբեթ Պելետը ներկայացրել են ընտանեկան դպրոցի գաղափարը: Նրանք նաեւ, ելնելով երկրագործության մեջ իրենց ունեցած փորձից, անհրաժեշտ են համարել ընտանեկան դպրոցի կարեւորությունն ու դերը Վարդենիսի տարածքում անասնապահությունը, երկրագործությունն ու դաշտավարությունը զարգացնելու համար: Մարզպետարանի գյուղվարչության աշխատակիցներն իրենց հերթին անհրաժեշտ են համարել գյուղական ընտանեկան դպրոցների դերը` Վարդենիսի գյուղական ընտանեկան տան ներկայացուցիչներին առաջարկելով իրենց աջակցությունը դպրոցի կայացման գործում: