Սյունիքում այս տարվա 9 ամիսներին ծնվել է 1294 երեխա
1 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Գոհար Իսախանյան): Սյունիքի մարզում այս տարվա 9 ամիսներին ծնվել է 1294 երեխա, որից 463-ը` Կապանի, 420-ը` Գորիսի, 285-ը` Սիսիանի, 126-ը` Մեղրիի տարածաշրջաններում: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տարածաշրջաններից ծնունդների թվի աճ է արձանագրվել Կապանում` 2-ով, եւ Սիսիանում` 19-ով, Մեղրիում այն մնացել է անփոփոխ, իսկ Գորիսում ծնունդների թիվը նվազել է 36-ով: