Երեւանում վերջին երկու շաբաթվա ընթացքում ՀՀ ճանապարհային ոստիկաններըփողոցը սահմանված տեղով չանցնելու համար տուգանել են 700 հետիոտնի
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): Երեւանում վերջին երկու շաբաթվա ընթացքում ՀՀ ճանապարհային ոստիկանները փողոցը սահմանված տեղով չանցնելու համար տուգանել են 700 հետիոտնի: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը, արդյունքները նկատելի են մասնավորապես մայրաքաղաքի կենտրոնական մասում: «Բազմաթիվ մարդիկ ուշադիր են եւ հետեւում են կանոններին: Հիմնականում մեր ունեցած բոլոր ուժերը կենտրոնացված են կենտրոնում, այդ իսկ պատճառով մայրաքաղաքի ծայրամասերում ավելի հաճախ են մարդիկ կարգը խախտում, չնայած նման դեպքեր լինում են նաեւ կենտրոնումե,-ասաց Ն. Սարգսյանը: Նրա խոսքով, չնայած ձեռքբերած արդյունքներին, այսուհետ ոստիկանությունը ավելի է ուժեղացնելու գործողությունները եւ ոչ մի զիջում չի լինելու: «Ինչքան էլ մենք մարդկանց նկատմամբ հսկողությունն ուժեղացնենք, լիարժեք արդյունքների կհասնենք, եթե մարդիկ էլ իրենց վրա աշխատեն: Չեմ կարծում, որ կանոններ չիմանալու ինչ-որ խնդիր կաե,-նշեց Ն. Սարգսյանը: Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ եւս կոչ է անում հետիոտներին լինել ուշադիր եւ հետեւել կանոններին: