Եվրոպացի սպառողներն այս տարի «Գազպրոմե- ին պարտք կմնան շուրջ 2,5 միլիարդ դոլար
1 րոպեի ընթերցում
ԼՈՆԴՈՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա արդյունքներով եվրոպացի սպառողները «Գազպրոմե-ին պարտք են շուրջ 2,5 միլիարդ դոլար՝ «երկնագույն վառելիքիե երկարաժամետ պարտավորագրով կանխավ որոշված մատակարարումների շրջանակներում: Այս մասին հաղորդել Է Լոնդոնում լույս տեսնող «Ուոլ սթրիթ Ջոռնել Յուրոպե ամերիկյան թերթը: Այս տարի Եվրոպայի խոշորագույն գործակից-ընկերությունների կողմից ռուսաստանյան գազի սպառումը կրճատվել Է 10 միլիարդ խորանարդ մետրով, այսինքն՝ 7 տոկոսով, նշել Է հրատարակությունը՝ վկայակոչելով «Գազպրոմե-ի մի աղբյուր: Պարտավորագրային պարտավորությունների շրջանակներում եվրոպացի գնորդները պետք Է վերցնեին շուրջ 150 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն, փաստորեն, նրանք օգտագործել են միայն 140 միլիարդ խորանարդ մետր: Դա այս Էներգակրի պահանջարկի ընդհանուր նվազման հետեւանքն Է, որի պատճառը ճգնաժամի եւ տնտեսական անկման ազդեցությունն Է: Ըստ որում այն գազի արժեքը, որը եվրոպացիները չեն վերցնի մատակարարումների վերաբերյալ երկարաժամկետ պայմանագրի կանխավ որոշված ծավալի շրջանակներում, գնահատվում Է մոտավորապես 2,5 միլիարդ դոլար, եւ Ռուսաստանի ընկերությունը «մտադիր Է պնդել, որ եվրոպացի սպառողները վճարեն դրա դիմացե: