Երրորդ եռամսյակում BP-ի շահույթը նվազել Է 50 տոկոսով
1 րոպեի ընթերցում
ԼՈՆԴՈՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Մեծ Բրիտանիայի «Բրիտիշ փետրոլեումե (BP) կոնցեռնի շահույթը կազմել Է 4,98 միլիարդ դոլար: Այս տվյալները բերված են հուլիսից մինչեւ սեպտեմբեր նավթային հսկայի աշխատանքի տնտեսական արդյունքների մասին նրա՝ այսօր հրապարակված զեկույցում: Երկրորդ եռամսյակի համեմատությամբ, երբ շահույթը կազմել Էր 3 միլիարդ դոլար, նոր թվերը վկայել են BP-ի եկամուտների Էական աճը: Սակայն անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատությամբ կոնցեռնի շահույթը նվազել Է ավելի քան 50 տոկոսով: Ի դեպ, հարկ չկա մոռանալու, որ հենց 2008 թվականի երրորդ քառորդի սկզբին նավթի համաշխարհային գները հասան իրենց պատմական բարձրակետին եւ կազմեցին մեկ բառելի դիմաց 147 դոլար: Իսկ այժմ դրանք մնում են 77 – 79 դոլարի սահմանների նշագծերում: