Եվրամիությունում նախագահությունը üրանսիայի վրա 171 միլիոն եվրո Է նստել
1 րոպեի ընթերցում
[pic] ՄՈՍԿՎԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում նախագահության կես տարում üրանսիան ծախսել Է 171 միլիոն եվրո: Սրանք են üրանսիայի Հաշվեստուգման ազգային վարչության հաշվարկները: Ըստ որում մյուս երկրներն այս պաշտոնում ծախսել են ընդամենը 70 – 80 միլիոն:Guardian թերթը հրապարակել Է ոչ միայն հետազոտության արդյունքները, այլեւ ծախսերի որոշ հոդվածներ: Այսպես, անցյալ տարվա հուլիսին Միջերկրածովյան գագաթնաժողովի բացման օրը Եվրամիության պետությունների ղեկավարների համար ճաշկերույթը նստել Է 1 միլիոն եվրո, իսկ գագաթնաժողովն ինքն արժեցել Է ավելի քան 16,5 միլիոն: Միայն միջազգային հանդիպմանը շենքերի պատրաստության եւ դրանց մաքրման ու կարգի բերման վրա ծախսվել Է գրեթե 4,5 միլիոն: Ընդամենը վեցամսյա նախագահության ժամանակ üրանսիան անցկացրել Է շուրջ 500 միջոցառում: