Տնտեսություն

2009 թվականին Վրաստանը ցիտրուսային մշակաբույսերի բերքը կարող Է ավելացնել երեք անգամ

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Վրաստանը ծրագրում Է հավաքել 140-150 հազար տոննա ցիտրուսային մշակաբույսերի բերք, ինչը երեք անգամ ավելի Է, քան անցյալ տարի: Դրանց հիմնական գնորդները կդառնան Ուկրաինան եւ Բելառուսը: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել Է հանրապետության գյուղատնտեսության նախարար Բակուր Կվեզերելին: Նա նշել Է, որ համաձայնագիր Է ձեւակերպվել նաեւ Բելառուս վրացական գինու արտհահանումն ավելացնելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում