Տնտեսություն

ԱՄՆ-ում նավթի գինը նվազել Է 2,3 տոկոսով՝ բառելի դիմաց մինչեւ 78,68 դոլար

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի ապրանքային սակարանում երկուշաբթի կայացած աճուրդների արդյունքում նավթի գինը նվազել Է 2,3 տոկոսով: Սակարանում առեւտրաշրջանի ավարտվելու պահին սեւ ոսկու բառելի գինն ընկել Է 1,82 դոլարով եւ կանգ առել 78,68 դոլարի նշագծին: Մասնագետների կարծիքով՝ նավթային ապառնագրերի շուկայում վճռորոշ գործոն Է դարձել ԱՄՆ-ի Էկոնոմիկայի վերականգնման տեմպերի վերաբերյալ ներդրողների շարունակվող հոռետեսությունը: Նման տրամադրությունների առիթ Է տվել, մասնավորապես, ամերիկյան «Կատերպիլլարե կորպորացիան՝ աշխարհում հանքարդյունաբերության սարքավորումների եւ շինարարական տեխնիկայի խոշորագույն արտադրողը, որը հաղորդել Է ճգնաժամի հետեւանքով իր արտադրանքի պահանջարկի անկման կապակցությամբ 2,5 հազար աշխատակիցների ազատման մասին: Բացի այդ, ինչպես նշում են վերլուծաբանները, ամերիկյան դոլարը փոքր-ինչ ամրապնդվել Է աշխարհի մյուս արժույթների նկատմամբ: Նման իրավիճակում օտարերկրյա ներդրողներին, որոնք որպես վճարամիջոց օգտագործում են մյուս երկրների արժույթը, այնքան Էլ ձեռնտու չԷ դոլարով անվանագրված նավթային ապառնագրեր գնելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում