ՕՊԷՔ-ը նավթի համաշխարհային պահանջարկի աճ է սպասում
3 րոպեի ընթերցում
ՎԻԵՆՆԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ը եկող տարի նավթի համաշխարհային պահանջարկի ոչ մեծ բարձրացում է կանխատեսում օրական 0,7 մլն բառելով` օրական մինչեւ 84,9 մլն բառել: Ինչպես ասված է կարտելի հոկտեմբերյան զեկույցում, չնայած այն բանին, որ համաշխարհային էկոնոմիկայի վիճակն ավելի է լավանում, քան կանխատեսվում էր, դրա վերականգնումը եկող տարի ընթանալու է թույլ ու դանդաղ: Կարտելի կանխատեսումների համաձայն` 2010 թվականին համաշխարհային էկոնոմիկայի աճը կկազմի 2,7 տոկոս: Այդուհանդերձ, եկող տարի սպասվող համաշխարհային պահանջարկի սպասվող աճը օրական 0,2 մլն բառելով բարձր է ավելի վաղ կարտելի կողմից կանխատեսված աճից: «Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության անդամ երկրներում, ինչպես նաեւ Չինաստանում, տնտեսական պայմանների վերջերս տեղի ունեցած բարելավման արդյունքում նավթի պահանջարկը, ինչպես սպասվում է, ավելի մեծ կլինի, քան սպասվում էր ավելի վաղե,- ասված է ՕՊԷՔ-ի զեկույցում: Ըստ ՕՊԷՔ-ի կանխատեսման` 2010 թվականին ՏՀԶԿ-ի անդամ երկրներում նավթի պահանջարկը կկազմի օրական 45,73 մլն բառել, ինչն օրական 0,15 մլն բառելով պակաս է 2009 թվականի պահանջարկից: Չինաստանում, ըստ կանխատեսումների, եկող տարի նավթի պահանջարկը կմեծանա 0,3 մլն բառելով` օրական մինչեւ 8,39 մլն բառել: 2009 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ ՕՊԷՔ-ի կանխատեսումները նույնպես բարձրացվել են օրական 0,2 մլն բառելով: Նոր կանխատեսումների համաձայն` այս տարվա արդյունքներով նավթի պահանջարկը կկրճատվի 1,4 մլն բառելով` օրական մինչեւ 84,24 մլն բառել: «ԱՄՆ-ում նավթի պահանջարկի կայունացման շնորհիվ նավթի համաշխարհային պահանջարկը սեպտեմբերին 0,6 տոկոս աճ է արձանագրել: Այդուհանդերձ, երրորդ եռամսյակի արդյունքներով, նավթի համաշխարհային պահանջարկի մակարդակը մնացել է բացասական` կրճատվելով օրական 520 հազար բառելովե,- ասված է ՕՊԷՔ-ի զեկույցում: Ինչպես ասված է ՕՊԷՔ-ի զեկույցում, այն դեպքում, եթե ԱՄՆ-ում նավթի պահանջարկի կայունացումը շարունակվի, մինչեւ տարեվերջ նավթի համաշխարհային պահանջարկը կարող է աճել եւս 0,2 տոկոսով: ՕՊԷՔ-ի կանխատեսումների համաձայն` ընթացիկ տարվա արդյունքներով ՏՀԶԿ-ի երկրներում նավթի պահանջարկը կկրճատվի 1,69 մլն բառելով` օրական մինչեւ 45,88 մլն բառել: Չինաստանում նավթի պահանջարկը, ըստ կանխատեսումների, այս տարի կավելանա 0,12 մլն բառելով` օրական մինչեւ 8,09 մլն բառել: