Սորոս. «ԱՄՆ-ում արագ վերականգնման հույսը չի համապատասխանում իրականությանըե
3 րոպեի ընթերցում
ՎԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն վիթխարի շահույթները, որոնք ստացել են ԱՄՆ-ի բանկերը, «անակնկալ նվերներ ենե պետությունից, հայտարարել Է հայտնի ýինանսիստ Ջորջ Սորոսը Financial Times-ում հրապարակված հարցազրույցում: Նա նշել Է, որ այդ շահույթները նրանց նվաճումը չեն, ովքեր իրենց վրա են վերցնում ռիսկերը: «Ուստի չեմ կարծում, թե այդ փողերը հարկ Է օգտագործել հավելավճարներ տալու համար: Դա հարուցում Է հարկատուների վրդովմունքը, որը ես արդարացված եմ համարումե,- մասնավորապես հայտաարել Է նա: Ջորջ Սորոսը պաշտպանել Է նրանց, ովքեր կարծում են, թե մասնագիտացված առեւտրականի տեղը ոչ թե բանկերում Է, այլ հեջ-հիմնադրամներում, իսկ Ուոլ սթրիթի ընկերություններում պարգեւային վճարումներն անհրաժեշտ Է սահմանափակել՝ կանխելու համար ավելորդ ռիսկերը: Դրա հետ մեկտեղ, մի շարք բանկիրներ պնդում են, որ հավելավճարների սահմանափակումն իրենց թույլ չի տա պահել այն առավել արժեքավոր աշխատողներին, որոնք հակված են ռիսկի դիմելու: Սորոսը համաձայնել Է նաեւ նրանց հետ՝ հավելելով, որ դա նույնիսկ լավ կլինի բանկային համակարգի համար: «Դա դուրս կմղի նրանց, ովքեր պատրաստ են ռիսկի դիմելու, Goldman Sachs- ից դեպի հեջ-հիմնադրամներ, որտեղ Էլ նրանց տեղն Է, որովհետեւ հեջ- հիմնադրամները ռիսկի են ենթարկում սեփական կապիտալը, այլ ոչ թե ավանդներն ու պետական երաշխիքներըե,- ընդգծել Է նա: Ջորջ Սորոսը, որն զգալի կապիտալ Է վաստակել եւ այդ թվում նաեւ արժութային սպեկուլյացիաներով, նշել Է դոլարի թուլության պահպանումը: Սակայն հետագայում դոլարի փոխարժեքի անկումը սահմանափակ կլինի յուանի հետ կապի պատճառով: «Ես չեմ տեսնում, որ դոլարը կարող Է չափազանց ուժգին ընկնել այնքան ժամանակ, քանի դեռ դրան կապակցված Է յուանըե,- նշել Է ýինանսիստը: Ամերիկացի ýինանսիստը եւ բարերարն ուշադրություն Է դարձրել այն հանգամանքին, որ դիտվում Է արժույթների նկատմամբ վստահության ընդհանուր պակաս եւ արժույթներից հեռացում դեպի իրական ակտիվներ, այդ թվում դեպի ոսկին եւ նավթը: Սորոսը նաեւ այն կարծիքն Է հայտնել, որ ԱՄՆ-ի ýոնդային շուկայում ավտոմրցավազքը կշարունակվի մինչեւ այս տարվա վերջը, հաղորդել Է «Ինտերýաքսե-ը: Սակայն հարցազրույցում Սորոսը բոլորին նախազգուշացրել Է անիրականանալի հույսերից: «ԱՄՆ-ում արագ վերականգնման հույսը չի համապատասխանում իրականությանըե,- հայտարարել Է նա Financial Times-ում հրապարակված հարցազրույցում: