Տնտեսություն

Կալինինգրադի «Ավտոտորե ձեռնարկության փոխակրիչից իջել Է «Օպելե մակնիշի առաջին ավտոմոբիլը

1 րոպեի ընթերցում

ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օպելե մակնիշի առաջին ավտոմոբիլն Է իջել Կալինինգրադի «Ավտոտորե ավտոհավաքման ձեռնարկության փոխակրիչից: Այս առթիվ կայացած հանդիսավոր արարողությանը ներկա Էին Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոսը, «ՋիԷմե ընկերության ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդել Է «Ավտոտոր-Հոլդինգե ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Վալերի Գորբունովը, 2010 թվականին ձեռնարկությունը պլանավորում Է հավաքել «Օպելե մակնիշի ավելի քան 30 հազար ավտոմոբիլ՝ 25 հազար «Օպել-Աստրաե եւ 6 հազար «Օպել-Զաýիրաե: Ռուսաստանում «ՋիԷմե ընկերության կառավարիչ Քրիս Գաբին հավաստիացրել Է, որ Կալինինգրադում արտադրված «Օպելներըե կլինեն շատ լավ որակի, քանի որ «անձնակազմը շատ լուրջ պատրաստություն եւ ուսուցում Է անցել եւ կարող Է միջազգային մակարդակի բարձր որակ ապահովել աշխարհում «ՋիԷմե-ի բոլոր գործարաններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում