Տնտեսություն

ԱՄՆ-ում Էապես աճել են ավտովառելիքի գները

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում կտրուկ բարձրացել են ավտովառելիքի մանրածախ գները: Վերջին երկու շաբաթում ամենացածր սորտի մեկ գալոն բենզինի (3,78 լիտր) միջին արժեքը երկրում աճել Է 17,82 ցենտով եւ այժմ կազմում Է 2,66 դոլար: Այս մասին կիրակի օրը ներկայացված զեկույցում տեղակացրել Է «Լանդբերգ սերվեյե ծառայությունը, որն ամեն օր ուսումնասիրում Է բոլոր նահանգներում 7 հազար ավտոլցավորման կայանների գների փոփոխությունը: Անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին ԱՄՆ-ում բենզինը 12,3 ցենտով ավելի թանկ Էր, քան այժմ: Ծառայության փորձագետները մանրածախ գների վերելքը կապում են աշխարհի եւ, մասնավորապես, ԱՄՆ-ի ապրանքային շուկաներում նավթի արժեքի աճի հետ: «Եթե նավթի գները մոտ ժամանակներս զգալիորեն իջնեն, մենք կտենենք, թե ինչպես կդադարի բենզինի գնի աճը եւ, հնարավոր Է, սկսի իջնելե,- ընդգծել Է ծառայության ղեկավար Թրիլբի Լանդբերգը: Ավտովառելիքն ամենից թանկ ամերիկացի ավտոմոբիլիստների վրա նստում Է Անքորիջում (Ալյասկայի նահանգ)՝ մեկ գալոնի դիմաց 3,25 դոլար: Ամենացածր գները հաստատվել են Թուսոնի (Արիզոնայի նահանգ) ավտոլցակայաններում՝ 2,24 դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում