Տնտեսություն

Բելառուսն ստացել Է ԱՄՀ-ի վարկի հերթական մասնաբաժինը՝ 699,5 միլիոն դոլարի չափով

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսն ստացել Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկի երրորդ մասնաբաժինը՝ 699,5 միլիոն դոլարի չափով: Ըստ Բելառուսի ազգային բանկի տեղեկատվության վարչության հաղորդագրության՝ այս միջոցները ներառվել են ոսկեարժութային պահուստների կազմում, որոնք հոկտեմբերի սկզբի դրությամբ կազմել են 3878,8 միլիոն դոլար: Ըստ որում ընթացիկ տարվա ինն ամսում դրանց աճը կազմել Է 26,7 տոկոս: Հունվարից գործող վարկային ծրագրի շրջանակներում ԱՄՀ-ն Մինսկին տրամադրել Է 2,23 միլիարդ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում