Տնտեսություն

«Գոլդման Սաքսե բանկի կարծիքով՝ տարեվերջին մեկ բառել նավթի գինը կհասնի 85 դոլարի

1 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա վերջին աշխարհի շուկաներում մեկ բառել նավթի գինը կհասնի 85 դոլարի: Այս կանխատեսմամբ հանդես Է եկել ԱՄՆ-ի «Գոլդման Սաքսե առաջատար բանկը: Ըստ բանկի վերլուծաբանների գնահատման, որն այսօր տարածվել Է Լոնդոնի Սնիթիում, նավթի գների աճն, առաջին հերթին կորոշվի Չինաստանի կղմից պահանջարկի ընդլայնմամբ, որն աշխարհում դուրս Է եկել երկրորդ տեղը դրա սպառման ծավալներով: Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Չինաստանում նավթի վերամշակման արտադրանքի, առաջին հերթին բենզինի եւ դիզելի պահանջարկը մեծացել Է օրական 600 հազար բառելով, ասված Է հետազոտության մեջ: «Գոլդման Սաքսե-ի կանխատեսման համաձայն, մեկ բառել նավթի միջին գինն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում կկազմի 82,5 դոլար: Իսկ 2010 թվականին այն կհասնի մեկ բառելի դիմաց 110 դոլարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում