Ճապոնիայի երեք կորպորացիաներ զբաղվում են 500 հազար կիլովոլտից պակաս հզորությամբ փոքր ռեակտորների մշակմամբ
2 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի երեք կորպորացիաներ միմյանցից անկախ լուրջ ջանքեր են գործադրում ոչ մեծ հզորությամբ Էժան ատոմային ռեակտորների ստեղծման ուղղությամբ՝ կանխատեսելով համաշխարհային շուկայում դրանց պահանջարկի սրընթաց աճ: ԷլեկտրաԷներգիայի ստացման համար նոր փոքրաեզրաչափ սարքերի հնարավոր գնորդների թվում Է ԱՄՆ-ը եւ, բացի նրանից, մի շարք զարգացող երկրներ, հաղորդել Է երկրի գլխավոր գործարար թերթը՝ «Նիկեյե-ը: «Տոսիբաե ընկերությունը մշակել Է փոքր ռեակտոր՝ 10 հազար կիլովոլտ հզորությամբ: Այս կայանքը կարող Է ԷլեկտրաԷներգիայով ապահովել մինչեւ 3 հազար բնակարան: Այն մեծ քանակությամբ սպասարկող անձնակազմ չի պահանջում եւ կարող Է առանց միջուկային վառելիքը փոխելու աշխատել շուրջ 30 տարի: Կորպորացիան կարծում Է, որ նման ռեակտորները կարող են պահանջված լինել Ալյասկայում եւ Կանադայի հյուսիսային շրջաններում, ինչպես նաեւ Աýրիկայի եւ Հարավ - արեւելյան Ասիայի երկրներում, որտեղ վատ Է զարգացած Էներգետիկական ենթակառուցվածքը: «Միցուբիսի ձյուկոգյոե ծանր մեքենաշինության կորպորացիան նախագծում Է սարք 350 հազար կիլովոլտ հզորությամբ: Դա ջրա-ջրային միջուկային ռեակտոր Է, որի տարբերիչ առանձնահատկությունը համարվում Է մեծ անվտանգությունը: Այս նախագծում ներդրումների ընդհանուր գումարը գնահատվում Է 10 – 20 միլիարդ իեն (110 – 220 միլիոն դոլար): Բացի դրանից, ընկերությունը Հարավային Աýրիկայի երկրների մի շարք կորպորացիաների հետ համատեղ զբաղվում Է 165 հազար կիլովոլտ հզորությամբ ռեակտորի ստեղծմամբ: