Տնտեսություն

American Express-ի զուտ շահույթն այս տարվա երրորդ եռամսյակում նվազել է 21 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան American Express ընկերության` աշխարհում վարկային պլաստիկ քարտերի շուկայի առաջատարներից մեկի զուտ շահույթն այս տարվա երրորդ եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21 տոկոսով եւ կազմել 640 մլն դոլար: Այդ մասին ասված է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված մամլո տեղեկագրում: 2008 թվականի երրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 815 մլն դոլար: Մեկ սովորական բաժնետոմսի հաշվարկով American Express-ի զուտ շահույթը 2009 թվականի հուլիս-սեպտեմբերին նվազել է 24 տոկոսով` կազմելով 0,53 դոլար` 2008 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքներով մեկ բաժնետոմսի դիմաց 0,70 դոլարի փոխարեն: Մամլո տեղեկագրի տվյալներով` դիտարկվող ժամանակաշրջանում ընկերության հասույթը նվազել է 16 տոկոսով` կազմելով 6,0 մլրդ դոլար` անցյալ տարվա 7,2 մլրդ դոլարի համեմատ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում