Տնտեսություն

Շիրակի մարզում գործազրկության մակարդակը հոկտեմբերի 1-ի դրությամբ 12.9 % է

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Արմենուհի Մխոյան): Շիրակի մարզում հոկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության մակարդակը 12.9 % է: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց Զբաղվածության Շիրակի մարզի տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը, մարզում գրանցված է աշխատանք փնտրող 15 հազ 200 քաղաքացի, որի 80%-ն ունի գործազուրկի կարգավիճակ: Նրանց մեծ տոկոսը՝ 84.4, կանայք են, 62.2 %-ը` բանվորի մասնագիտությամբ: Գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում նաեւ մանկավարժները, ինժեներները, բուժքույրերը եւ հաշվապահները: Նշենք, որ տարեսկզբից մինչ օրս մարզի զբաղվածության տարածքային կենտրոնի աջակցությամբ աշխատանքի է տեղավորվել 334 աշխատանք փնտրող: Չնայած գործազուրկների առկայությանը` մարզում առկա է նաեւ բժիշկների, լրագրողների, ցանցային ադմինիստրատորների, փականագործների, խառատների, ծեփագործների, մեխանիկների եւ էլեկտրիկների պահանջարկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում