Աջափնյակի ու Մերձավան գյուղի ջրամատակարարումը կվերականգնվի նոյեմբերի 6-ի առավոտյան
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 6-ի առավոտյան նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել Շորշորի ջրաղբյուրի պոմպակայանի վթարի պատճառով նոյեմբերի 4-ին դադարեցված` Աջափնյակի Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի ու Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին «Երեւան Ջուրե ՓԲԸ-ից, ներկայումս «Երեւան ջուրե ընկերության կողմից նշված տարածքներում ջրամատակարարումն իրականացվում է շրջիկ մեքենաներով: