Տնտեսություն

Սյունիքում կա աշնանացան ցերենի սերմացուի պակաս

1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Գոհար Իսախանյան): Սյունիքի մարզում այս տարի եւս նախատեսված է կատարել 12-13 հազար հա աշնանացան: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը, մարզում անձրեւների սակավության պատճառով առայժմ կատարվել է 4-5 հազ. հա ցանքս, սակայն վերջին օրերի առատ տեղումները գյուղացիական տնտեսություններին հնարավորություն են տվել մեծացնելու ցանքսի ծավալները: Մարզում գյուղտեխնիկայի խնդիր չկա, քանի որ այն ժամանակին նորոգվել եւ այժմ գործածվում է: Սակայն խիստ զգացվում է աշնանացան ցորենի սերմացուի պակասը: Ըստ վարչության պետի` լաբորատոր ստուգումից պարզվել է, որ այս տարի ստացված բերքը պիտանի չէ սերմացուի համար: Աշնանացանի աշխատանքները մարզի բարձրադիր գոտում կավարտվեն նոյեմբերի 20-ին, իսկ ցածրադիր գոտում` դեկտեմբերի կեսերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում