Բելառուսի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 20,5 տոկոսով
1 րոպեի ընթերցում
ԿԻԵՎ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2007 թվականի հունվար-սեպտեմբերին Բելառուսի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 20,5 տոկոսով եւ կազմել 2 մլրդ 58,1 մլն դոլար: Այդ մասին ԲԵԼՏԱ-ի թղթակցին հայտնել է Ուկրաինայում Բելառուսի դեսպանության առեւտրատնտեսական խմբում: Ուկրաինա բելառուսական արտադրանքի արտահանումը ինն ամսում աճել է 12 տոկոսով՝ մինչեւ 956,9 մլն դոլար, ներմուծումը՝ 29 տոկոսով՝ մինչեւ 1101,2 մլն դոլար: Ուկրաինան Բելառուսի հիմնական առեւտրական գործընկերների թվում չորրորդ տեղն է զբաղեցնում ապրանքաշրջանառության ծավալով: Ուկրաինա արտահանության հիմքը կազմում են գյուղատնտեսական տեխնիկան, դրանց պահեստամասերն ու սարքավորումները, ավտոմեքենաները, կենցաղային տեխնիկան, ներառյալ հեռուստացույցները, սառնարանները, վերելակային սարքավորումները: Ներմուծվում է հիմնականում ուկրաինական մետաղաարտադրանքը, հացահատիկային մշակաբույսեր, արեւածաղկի ձեթ: 2006 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտավորապես 2,5 մլրդ դոլար: