Տնտեսություն

Մեծ Բրիտանիայում վաճառքի Է հանվել առողջության շոկոլադ

1 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոկոլադի սիրահարներն այժմ մեղքի զգացում չեն ունենա՝ ուտելով սիրելի քաղցրավենիքը: Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայում վաճառքի Է ստացվել «Չոքսի-պլյուսե շոկոլադը՝ հակաօքսիդիչների բարձր պարունակությամբ, որոնք օրգանիզմին օգնում են դիմակայելու սրտի հիվանդություններին, ուռուցքներին եւ ծերացման հետ կապված որոշ այլ հիվանդությունների: Նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ, նրանց խոստովանությամբ, շոկոլադը երկու - երեք անգամ ավելի շատ Է բնական հակաօքսիդիչներ պարունակում, քան կակաոն: Սալիկի երկու փոքրիկ կտորի մեջ դրանց քանակն այնքան Է, որքան 0,5 կիլոգրամ բրյուսելյան կաղամբում կամ 2,5 կիլոգրամ խնձորում, պնդում են «առողջության շոկոլադիե ստեղծողները: Միեւնույն ժամանակ, նրանց խոստովանությամբ, նույնիսկ այս «մեծ մթերքըե չի փոխարինի սննդարար նյութերին եւ թելքերին, որոնք պարունակում են մրգերն ու բանջարեղենը: Ուստի նրանք խորհուրդ են տալիս նախկինի պես ուշադրություն նվիրել բնության բարիքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում