Տնտեսություն

Ս. Սարգսյան. «Հարկային մարմինների կողմից կանխավճար հավաքելու մասին լուրերը որեւէ անգամ չեն հաստատվելե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարկային մարմինների կողմից կանխավճարներ հավաքելու մասին լուրերն ինձ էլ են հասել, եւ ես բոլոր փաստերը հանձնարարել եմ ստուգել: Որեւէ անգամ, որեւէ փաստ չի հաստատվել, երբ հարկային մարմինները կանխավճար վերցնենե,- Թեղուտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը` նշելով, որ հարկեր հավաքելը բարդ գործընթաց է, եւ բոլոր գործարարները չէ, որ հաճույքով ուզում են հարկ վճարել: «Այս թեման իմ եւ հարկային ծառայության պետի ամենօրյա խոսակցությունների հիմնական թեմաներից մեկն է: Նա խիստ հանձնարարություն ունի, որպեսզի հարկային մարմինները չչարաշահեն իրենց դիրքը եւ չճնշեն գործարարներին, սակայն մյուս կողմից էլ հարկերը պետք է հավաքվեն, որպեսզի կարողանանք սոցիալական խնդիրներ լուծել, մարդկանց թոշակ տալ, աշխատավարձ բարձրացնելե,-ընդգծեց Ս. Սարգսյանը: Նրա դիտարկմամբ` Երեւանում կան մեծ խանութներ, որոնք 300-400 մլն դրամի շրջանառություն ունեն, սակայն վճարում են միայն 20-30 հազար դրամ հարկ: «Բնական է, որ այդ մարդիկ պետք է լուրեր տարածեն եւ դժգոհ լինեն: Ես նրանց կոչ եմ անում, որ այն ծախսերը, որ նրանք կատարում են, վճարեն պետական բյուջե, ոչ թե իրենց հարցերը լուծեն պետական չինովնիկների հետե,-ասաց վարչապետը, ընդգծելով, որ հարկային ծառայության պետը հանձնարարություն ունի ընդունել ցանկացած գործարարի, ում մոտ նման խնդիրներ են առաջանում: «Բոլորին կոչ եմ անում դիմել նրան, եթե խնդիրը չլուծվի`թող դիմեն ինձ, սակայն հարկերը պետք է հավաքվենե,-նշեց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում