Ըստ Ջորջ Սորոսի՝ ԱՄՆ-ի Էկոնոմիկան «շատ լուրջ շտկման եզրին էե
2 րոպեի ընթերցում
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի խոշորագույն ýինանսիստ եւ մարդասեր Ջորջ Սորոսը կարծում Է, որ ԱՄՆ-ի Էկոնոմիկան գտնվում Է «շատ լուրջ շտկման եզրինե: Այս մասին Սորոսը հայտարարել Է երկուշաբթի օրը՝ դասախոսությամբ ելույթ ունենալով Նյու Յորքի համալսարանում: «Մենք վիթխարի քանակությամբ փող ենք պարտք վերցրել, եւ այժմ պետք Է վճարենք հաշիվներըե,- ասել Է Սորոսը: Նա հավելել Է, որ ահաբեկչության դեմ պատերազմն «Ամերիկային դուրս Է գցել ռելսերիցե: Այն հարցին, թե ինքն անխուսափելի Է համարում արդյոք տնտեսական անկումն ԱՄՆ-ում, Սորոսն ասել Է. «Ես կարծում եմ, որ մեզ անկում Է սպասում, եւ դա ավելի խորն անկում կլինի, քան կանխատեսում Է Բեն Բեռնանկեն (ԱՄՆ-ի Համերկրային պահուստային համակարգի ղեկավարը – ծանոթ. ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի): Սորոսը հրաժարվել Է կանխատեսումներ անելուց, թե ենթադրյալ տնտեսական անկումն ինչպես կանդրադառնա համաշխարհային արժույթների փոխարժեքների, այդ թվում դոլարի վրա: «Ես գիտեմ, թե ինչպիսին կլինի արժույթների վիճակը, բայց ես չեմ ասի այդ մասինե,- ասել Է Սորոսը, որն արժութային շուկայում հմուտ խաղորդի վարկ ունի: 1992 թվականին Սորոսի կողմից ýունտ ստեռլինգի վրա կատարված սպեկուլյատիվ գրոհը նրան մեկ միլիարդ դոլար բերեց եւ հանգեցրեց եվրոպական փոխանակային մեխանիզմից ýունտի դուրս գալուն: