Տնտեսություն

Քաջարանում բացվեց Հայբիզնեսբանկի մասնաճյուղ

1 րոպեի ընթերցում

ՔԱՋԱՐԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Գոհար Իսախանյան):Քաջարանում բացվել է Հայբիզնեսբանկի մասնաճյուղ: Այն երկրորդ բանկն է, որ գործելու է Քաջարանում: Հանդիսությանը ներկա ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով, բանկի հերթական մասնաճյուղի բացումը Քաջարանում առաջին հերթին պայմանավորված է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատե ՓԲԸ-ի արդյունավետ գործունեությամբ, ինչի շնորհիվ Քաջարանն այսօր զարգացման լուրջ միտումներ ունի, իսկ բնակչությունը՝ նոր տիպի բանկային ծառայություներից օգտվելու պահանջ: «ԶՊՄԿե ՓԲԸ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը կարեւորեց մասնաճյուղի բացումը Քաջարանում, ինչը բանկերի մրցակցության հնարավորություն կստեղծի քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում