Եվրոյի նկատմամբ ամերիկյան արժույթի փոխարժեքն ընկել է ռեկորդային ցածր մակարդակ
1 րոպեի ընթերցում
ԼՈՆԴՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր եվրոյի նկատմամբ ամերիկյան արժույթի փոխարժեքն ընկել է ռեկորդային ցածր մակարդակ: Այսօր Լոնդոնի միջազգային արժութային սակարանում 1 եվրոյի դիմաց տալիս էին 1,4531 դոլար: Վերլուծաբանները չեն բացառում, որ արդեն այսօրվա ընթացքում եվրոյի փոխարժեքը կարող է հաղթահարել 1,4535 դոլարի նշագիծը: «üայնենշլ թայմսե թերթի այսօրվա համարը հաղորդում է, որ վերջին աճուրդների ընթացքում ոսկու գինը հասել է 28-ամյա բարձրակետին՝ տրոյական ունցիայի դիմաց բարձրանալով մինչեւ 810,90 դոլար, ինչը 3,2 դոլարով գերազանցում է անցած շաբաթվա առավել բարձր ցուցանիշը: Ոսկու գների աճը, փորձագետների կարծիքով, պայմանավորված է պահանջարկի աճով, ինչը թելադրված է իրենց ավանդները պահպանելու ներդրողների ցանկությամբ, այն պայմաններում, երբ ուժեղանում են երկյուղները վարկային ծառայությունների համաշխարհային շուկաներում հնարավոր նոր ճգնաժամային ալիքի, ինչպես նաեւ դոլարի փոխարժեքի անկման կապակցությամբ: