Հասարակական

Երեւանում բացվեց Նարեկացու արձանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արմեն Լուսյան): Այսօր Մալացիա-Սեբաստիա համայնքում մեծ շուքով բացվեց Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, համայնքի ղեկավար Աղվան Գրիգորյանը, ինչպես նաեւ կոթողի հեղինակ, քանդակագործ Սերժ Մեհրաբյանը: Արձանի բացման պատիվը վերապահված էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին, քանդակագործին ու շինարարներին՝ միեւնույն ժամանակ երեւանցիներին շնորհավորելով կոթողի կանգնեցման առթիվ: Ս.Մեհրաբայնի խոսքերով, ինքն արձանը քանդակել է հաճույքով ու մեծ պատասխանատվությամբ՝ նկատի ունենալով Նարեկացու մեծությունն ու հանճարը: «Նարեկացին ինձ համար այն է, ինչ մինչ օրս եղել է հայ ժողովրդի համար՝ պայծառության, խորության եւ Աստծո մարդու խորհրդապատկերե,- նշեց քանդակագործը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում