Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

27 նոյեմբեր,  2026           

Նախարարություններ

14։00-16։00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոն, ք. Երևան, Իսահակյան փողոց 1 հասցեում (Օղակաձև զբոսայգի) տեղի կունենա պանելային քննարկում Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի մեկնարկի։

14։00-14։15 Մասնակիցների գրանցում, հյուրասիրություն

14:15-14:30 Ողջույնի խոսք Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող՝ Ֆրանսուազ Ժակոբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Անահիտ Մանասյան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար՝ Լուսինե Սարգսյան

14:30-15:10 Պանելային քննարկում 1․ «Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» Ժամանակին պաշտպանություն, իրավական երաշխիքներ և սոցիալական աջակցություն Վարող՝ Անահիտ Մանասյան, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Բանախոսներ՝

● ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան

● ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Վասիլիս Մարագոս

● ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյան

● Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգե

● ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայան

● «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ծրագրերի տնօրեն Աննա Սաֆարյան

15:10-15:50 Պանելային քննարկում 2․ «Գենդերային հիմքով բռնության կանխարգելումը Հայաստանում»

Ուղղորդումներ, վաղ հայտնաբերում, կանանց զորեղացում և բացասական սոցիալական նորմերի փոփոխություն Վարող՝ Լուսինե Սարգսյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար

Բանախոսներ

 ● ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

 ● ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ն.Գ. Ալեքսանդրա Քոուլ

● ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Ռուբինա Մխիթարյան

 ● Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյան

● ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի մասնագետ Օլգա Ազատյան

● «ՕքսԵՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյան

15:50-16:00 Ամփոփում

Պետական կառույցներ

ժամը 11:00-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը։

Ցուցահանդեսին ներկայացված կլինեն Հայաստանի մարզերում զբոսաշրջային ծառայություններ առաջարկող ընկերությունները։

Ցուցահանդեսը միաժամանակ հարթակ կստեղծի նոր գործընկերային կապերի ձևավորման, և ոլորտային համագործակցության ընդլայնման համար։

Ցուցահանդեսին զուգահեռ, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն կանցկացնի նաև «365 օր՝ բացահայտելու Հայաստանը» խորագրով համաժողովը։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանը, որպես ամբողջ տարվա զբոսաշրջային ուղղություն դիրքավորելու հնարավորությունները, զբոսաշրջության սեզոնայնության հաղթահարման ուղիներն ու նոր զբոսաշրջային առաջարկների զարգացման հեռանկարները։ Կներկայացվեն նաև հետաքրքիր և նորարարական զբոսաշրջային նախագծեր։

Մամուլի կոնտակտային անձ՝ Անահիտ Բաղդասարյան

Պաշտոն՝  ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի մամուլի խոսնակ

Ընկերություն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե

Հեռախոսահամար՝  +37499411111

Էլ․ հասցե՝ abaghdasaryan@mineconomy.am

ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա նյարդաբան, Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի և Ցավի բժշկության հայկական միջազգային համագումարի հիմնադիր նախագահ Ավետիս Ավետիսյանի, նյարդաբան, Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական ծրագրերի գծով տնօրենի տեղակալ, նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանի, Առողջապահության ազգային ինստիտուտի հանրային առողջապահության ամբիոնի վարիչ Միհրան Նազարեթյանի, Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդեսի հիմնադիր տնօրեն Արմեն Նիազյանի ասուլիսը։

ԹԵՄԱ․- Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդես, Ցավի բժշկության հայկական միջազգային երկրորդ համագումար։

Հրավիրում ենք լուսաբանման:

+374 91 62 18 38

Մշակույթ

Ժամը 15:00-ին «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի է ունենալու «Հաղթանակած գեներալը. Նվեր Սաֆարյան» ժամանակավոր ցուցադրության բացումը, որին կհաջորդի միջոցառում՝ նվիրված լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի կյանքին և մարտական ուղուն: 

Հասցեն՝ ք. Երեւան, Ազատության պողոտա 2/19, «Հաղթանակ» զբոսայգի:

ժամը 12-00-ին Հայաստանի գրողների միության անդամները Եղիշե Չարենցի մահվան օրվա առթիվ կայցելելն մեծ բանաստեղծի հուշարձանին:

Հայերեն Русский