Նոյեմբերի 26-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 նոյեմբեր,  2026           

Կառավարություն

Ժամը 11։00-ին Կառավարությունում տեղի կունենա հերթական նիստը: 

Նախարարություններ

Ժամը 09:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում (հասցե՝ Պապ թագավորի 1) տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների 7-րդ իրավական ֆորումը: Ֆորումին բացման խոսքով հանդես կգան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան։

Ողջույնի խոսքով հանդես կգա նաև Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի տեղակալ, պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին։ 

ՀԿ-ներ, կուսակցություններ, միջազգային կազմակերպություններ 

Ժամը 10:00–13:30 Գրանթ Թորնթոն Հայաստանը սիրով հրավիրում է «Բեստ Վեստեռն Փլաս Կոնգրես» հյուրանոց (ք. Երևան, Իտալիայի փողոց՝ մասնակցելու էներգաարդյունավետության և կանաչ ֆինանսավորման թեմայով համաժողովին, որի նպատակն է քննարկել Հայաստանում այս ոլորտում առկա, սակայն դեռևս լիարժեք չիրացված հնարավորությունները։ Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 077 07 37 81 Լիլիթ Հակոբյան

Մշակույթ

ժամը 12:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (հասցե՝ ք. Երևան, Զարուբյան 3) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնի մեկնարկին։

Ասուլիսի ընթացքում կներկայացվեն փառատոնի այս տարվա ծրագիրը, հիմնական առանձնահատկություններն ու միջազգային համագործակցությունները։ Բանախոսներ

 Տիգրան Վիրաբյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Սերգեյ Սմբատյան Փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար

Հարցերի դեպքում՝ Ծովինար Հայրապետյան, Նախագծերի ղեկավար «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ Հեռ.՝ +374 91 780 655

Մամուլի ակումբներ

ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան առցանց տեսակամուրջ՝ «ԱՄՆ միջանկյալ ընտրությունները կարո՞ղ են ազդել համաշխարհային իրավիճակի վրա» թեմայով։ Տեսակամուրջի ընթացքում ռուսաստանցի քաղաքագետ, Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Անդրեյ Զելտինը կպատասխանի հետևյալ հարցերին.

Ինչպե՞ս կարող է հանրապետականների պարտությունը ԱՄՆ միջանկյալ ընտրություններում ազդել աշխարհում ընթացող գործընթացների՝ Ուկրաինայից և Իրանից մինչև «Թրամփի ուղի» և համաշխարհային ու տարածաշրջանային խնդիրների վրա։

Ի՞նչ բացահայտեցին Չինաստանում կայացած երկկողմ և եռակողմ գագաթնաժողովները։ Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիա կայքում և մեր VK էջում։ 

Հայերեն Русский