Նոյեմբերի 21-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 նոյեմբեր,  2026           

ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ, կուսակցույուններ

Ժամը 12:00-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում Digitec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի ու համաժողովի շրջանակում Հայկական կիբեռանվտանգության կամպուսի (Armenian Cyber Campus) ստեղծմանն աջակցելու վերաբերյալ հուշագիր կստորագրվի

Ժամը 13:00 –ին Մերիդիան էքսպո կենտրոնում Digitec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի ու համաժողովի շրջանակում տեղի կունենա քննարկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի մասնակցությամբ՝ «Հայաստանի AI հնարավորությունը. Գաղափարից՝ գործողություն» խորագրով։

Ժամը 14:30 – ին Մերիդիան էքսպո կենտրոնում Digitec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի ու համաժողովի շրջանակում ArmRobotics ազգային առաջնության եզրափակիչ փուլ։

Ժամը 15:00-ին «Անի Գրանդ Հոթել»,  «Արենի» սրահում (ք Երևան, Հանրապետության 65 ) «Արժանիք» Հայկական Նախաձեռնությունը կհայտարարի իր պաշտոնական մեկնարկի մասին և կներկայացնի Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու ռազմավարական ծրագիր։

Միջոցառման ընթացքում նախաձեռնությունը կհռչակի  իր հիմնադիր մանիֆեստը։

Նախաձեռնության հիմնադիր՝ քաղաքագետ, արևելագետ, թուրքագետ՝ Հովիկ Մկրտչյանը

Խնդրում ենք նախապես հավաստագրվել և Ձեր մասնակցության մասին տեղեկացնել մինչև նոյեմբերի 19-ը։ 

Հեռ. +37441288202

Մշակույթ

Ժամը 10։00-ին Կինոյի տանը (Հասցե` ք. Երևան, Վարդանանց 18) տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության նախագահի ընտրության համագումար։

Ժամը 15։00–ին ՀԲԸՄ-ում (Մելիք Ադամյան 2/2) Երևանում կկայանա Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը՝ «Տեղական բեմերից դեպի միջազգային ցանցեր» խորագրով։  

Ֆորումը կհամախմբի միջազգային ջազ ակումբների, մշակութային կազմակերպությունների, միջազգային մասնագիտական ցանցերի և դիվանագիտական ներկայացուցիչների՝ քննարկելու ակումբային փոխանակումների, երաժիշտների միջազգային շարժունության և երկարաժամկետ գործընկերությունների զարգացման հնարավորությունները։Մասնակցությունը բաց է բոլոր հետաքրքրվողների համար:

Սիրով հրավիրում ենք լուսաբանման։ 

ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա ճապոնացի Հիրոկո Ինոուեի համերգը։

Համերգը նվիրված է Միքայել Թարիվերդիևի 95-ամյակին։ 

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու համերգը։ Եթե ցանկանաք հարցազրույց անցկացնել երգեհոնահարի հետ, խնդրում ենք նախապես տեղեկացնել։ Հարցազրույցը լինելու է 18:20` բոլոր լրագրողները միասին։ Հիրոկոն խոսում է ռուսերեն։ 

Հայերեն Русский

Որքան լայն է երեխայի հետաքրքրությունների շրջանակն, այնքան մեծ է նրա մտահորիզոնը․ ՀՀ ԿԳՄՍ նախարար

ՀԱՓԿ-ի և ԵՄ-ի գործակցության շրջանակում վերապատրաստում անցած ականազերծողները հավաստագրեր ստացան

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ՌԴ-ի կողմից Կիևին հասցված հարվածների կապակցությամբ

Նոյեմբերի 21-ի միջոցառումների անոնս

ԱԺ նախագահն ընդդիմությանը մեղադրել է խաղաղությանը խոչընդոտելու մեջ

Հայաստանի ՀՆԱ-ն այս տարվա երրորդ եռամսյակում հասել է 3 տրլն 379 մլրդ 757 մլն դրամի

Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին

ՄՍՇՊՀ-ում քննարկվել են կառուցապատման ոլորտի օրենսդրական փոփոխությունները

ԱրարատԲանկը հաջողությամբ տեղաբաշխել է «Ազգային հիփոթեքային ընկերության» դրամային պարտատոմսերը

Եվրահանձնաժողովն Ուկրաինային է փոխանցել բյուջետային ֆինանսավորման տրանշ` 7,9 միլիարդ եվրոյի չափով