7 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
17 նոյեմբեր, 2026
ՀՀ ԱԺ
Ժամը 10։00-ին Ազգային ժողովի դահլիճում կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը։
ՀՀ նախարարություններ
Ժամը 08։30-ին Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փողոց 3/4, «Կարս-Էրեբունի» սրահ) տեղի կունենա Բոլոնիայի գործընթացի Որակի ապահովման թեմատիկ գործընկերային խմբի (TPG C) 5-րդ հանդիպման պաշտոնական բացումը։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և խմբի համանախագահները։
Միջոցառումը կազմակերպում է ՈԱԱԿ-ը։ Հայաստանը Ֆրանսիայի և Ռումինիայի հետ համատեղ համանախագահում է այս միջազգային խումբը։
Հանդիպման ընթացքում եվրոպական բարձրագույն կրթության ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները կքննարկեն որակի ապահովման եվրոպական չափանիշների (ESG) վերանայումը և բարձրագույն կրթության որակի ապահովման ապագան։
Հանդիպումը Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի․ 2015 թվականին հենց Երևանում ընդունվեց ESG-ի վերանայված տարբերակը, իսկ այժմ, 2027 թվականին նախատեսվող նոր տարբերակի ընդունմանն ընդառաջ, եվրոպական գործընկերները կրկին կհամախմբվեն Երևանում։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու միջոցառման պաշտոնական բացումը։
ժամը 15:30-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (հասցե՝ Տերյան 105) ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ՃՇՀԱՀ-ի միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ուսանողական կացարանների նախագծման աշխատանքներում համագործակցության վերաբերյալ։
Հուշագիրը կստորագրեն ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը։ Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա կլինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման առաջին փուլի շրջանակում 2027 թվականից նախատեսվում է մեկնարկել 3600 ուսանողի համար ժամանակակից և հարմարավետ բնակելի ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները։ Հուշագրով նախատեսվում է դրանցում ներգրավել ՃՇՀԱՀ մասնագիտական և գիտակրթական
Պետական կառույցներ
Ժամը 10:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:
ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ Անի Վիրաբյանի, ԵՊՀ Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի մեքենայական ուսուցման լաբորատորիայի խմբի ղեկավար, YerevaNN լաբորատորիայի ղեկավար Հրանտ Խաչատրյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի խելացի համակարգերի և առաջադեմ կառավարման լաբորատորիայի ղեկավար, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Աստղիկ Հակոբյանի, Հայ գիտնականների միության (Armenian Society of Fellows) նախաձեռնությամբ ստեղծված ARCS.ai ռոբոտաշինության և արհեստական բանականության հետազոտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Անիկ Մարգարյանի, Հայաստանի նորարարության հիմնադրամի (Armenian Innovation Foundation, AIF) գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանի ասուլիսը։
ԹԵՄԱ․- ՀՀ-ում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիր:
ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանի, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի իրավական ապահովման գծով տնօրեն Իզաբել Աբգարյանի, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ֆինանսական և ապահովագրական հատուցումների գծով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տատյանա Մարկարյանի ասուլիսը:
ԹԵՄԱ․- Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքների ամփոփում։
Հրավիրում ենք լուսաբանման:
+374 91 62 18 38
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 13:00-ին (Լրագրողներին խնդրում ենք ժամանել 12:45-ին) Մերիդիան Էքսպո կենտրոնի Սարյան Banquet Hall-ում (Ոսկերիչների փողոց 1, 4-րդ հարկ) տեղի կունենա «Form and Future» մասնագիտական միջոցառումը՝ նվիրված Atelier Home կահույքի աքսեսուարների խանութ-սրահի բացմանը։ Միջոցառմանը կմասնակցեն գերմանական և իտալական չորս առաջատար ապրանքանիշերի ներկայացուցիչներ, որոնք հատուկ այս առիթով ժամանում են Հայաստան, ինչպես նաև ավելի քան 500 դիզայներ, ճարտարապետ և կահույքագործ։ Միջոցառման ընթացքում միջազգային բանախոսները կներկայացնեն ոլորտի նորարարական լուծումները, իսկ յուրաքանչյուր ելույթից հետո տեղի կունենան խաղարկություններ։
Մշակույթ
ժամը 14-00-ին Հայաստանի գրողների միության կլոր սրահում տեղի կունենա արձակագիր Ներսես Խառատյանի «Շիրմատուն ձգվող լռությունը» և «Սպանություն «Մարիուս» վարսավիրանոցում» գրքերի շնորհանդեսը: