Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրես կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2026 թվականի նոյեմբերի 15-ին հանդիպել է Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Մարտին Լոպես Սավալետայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության զարգացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փորձի փոխանակման և մասնագիտական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության զարգացումներին։ Այս համատեքստում Աննա Վարդապետյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դատախազության ներգրավվածությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի աշխատանքներում, ինչպես նաև Eurojust-ի և Եվրոպական դատախազության (EPPO) հետ մեկնարկած համագործակցությունը։

ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության կարևոր ուղղություններին, դրանցից առանձնացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, փողերի լվացման, կոռուպցիայի և կիբեռհանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև միջազգային համագործակցության միջոցով հանցավոր ճանապարհով ձեռք բերված ապօրինի գույքի հայտնաբերման և վերադարձի արդյունավետության բարձրացումը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են դատախազների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը և փորձի փոխանակումը։

Հայերեն Español

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

Կապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ

Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Սուրեն Գրիգորյանը հերքել է մարզերից Երևան մուտք գործող մեքենաների սահմանափակման մասին լուրերը

«Դուստր Մարիաննա»-ի «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» անվանումներով պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել

Հորդանանն արգելափակել է Telegram-ը

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Երևանի խցանումների հիմնական պատճառները

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երրորդ ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք

Վարսերի մանկապարտեզի նորաբաց խումբն ապահովվել է ջեռուցման համակարգով և նոր գույքով