ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում է՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (IAP) Գործադիր կոմիտեի 62-րդ նիստին և 31-րդ տարեկան համաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ։ Գործադիր կոմիտեն Ասոցիացիայի ղեկավար մարմինն է և գործում է Ասոցիացիայի բարձրագույն մարմնի՝ Գլխավոր ժողովի լիազորությունների ներքո։

Դատախազների միջազգային ասոցիացիան միջազգային մասնագիտական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր երկրների դատախազներին և նպաստում դատախազական գործունեության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և իրավունքի գերակայության ամրապնդմանը։

Աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 14-ին և 15-ին նախատեսված են Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստերը, որոնց ընթացքում կքննարկվեն Ասոցիացիայի գործունեությանը, իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին, ինչպես նաև միջազգային դատախազական համագործակցությանն առնչվող հարցեր։

Նոյեմբերի 16-ին կկայանա Դատախազների միջազգային ասոցիացիայի 31-րդ տարեկան համաժողովը։

Կառույցից հիշեցնում են, որ 2026 թվականի ապրիլի 15-ին Շանհայում տեղի ունեցած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում Գործադիր կոմիտեի անդամները միաձայն հավանություն են տվել 2028 թվականին Հայաստանի Հանրապետությունում Ասոցիացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստն անցկացնելու առաջարկին։

Հայերեն Русский

ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն

Ամանորին ընդառաջ Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության վերահսկողության խստացումը

«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից

Նիկոլ Փաշինյանն իռլանդացի փորձագետների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին

Վարչապետը կմեկնի Կամբոջա մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

ԱՄՆ Սենատը Nvidia-ի նախկին ղեկավար Հուանգին և առևտրի նախարար Լաթնիկին կանչել է ցուցմունք տալու

Ամերիաբանկը TOON Expo-ին ներկայանում է հատուկ առաջարկով. հիփոթեք` 0% կանխավճարով

Նոյեմբերի 14-ի միջոցառումների անոնս

Կամուրջ՝ ուսանողների և գործատուների միջև. Հայաստանում ֆրանսիական համալսարանն անցկացրեց սպասված Աշխատանքի տոնավաճառը