Նոյեմբերի 14-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 նոյեմբեր,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 10։00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կմեկնարկի «ԱԲ Ագորա» միջոցառումը՝ «Արհեստական բանականությունը՝ մարդկանց, աշխատանքի և ժողովրդավարության համար» խորագրով: Ողջույնի խոսք՝ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլի: Նոյեմբերի 13-ին և 14-ին Հայաստանում անցկացվելու է «Արհեստական բանականության օրեր 2026» համապետական միջոցառումը: Նոյեմբերի 13-ին Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում նախատեսվում են դասընթացներ, իսկ նոյեմբերի 14-ին Ազգային պատկերասրահում տեղի կունենա «ԱԲ Ագորա» միջոցառումը՝ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, ԱԲ էկոհամակարգի ներկայացուցիչների և քաղաքացիների մասնակցությամբ: ԱԲ Ագորան «ԱԲ օրեր 2026»-ի կենտրոնական միջոցառումն է, որն անցկացվում է «Ներառական ապագա՝ բոլորի մասնակցությամբ» խորագրով: Նախատեսված է «Ֆիշբոուլ» ձեւաչափով երկու քննարկում՝ բաց աթոռով: Թեմատիկ քննարկումներին կմասնակցեն՝ ՀՀ ԲՏԱԱԲ փոխնախարարներ Արամայիս Գրիգորյանն ու Տաթև Ասլանյանը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Աննա Բաբաջանյանը։ «ԱԲ օրեր 2026» միջոցառումը կազմակերպում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնը՝ ՀՀ ԲՏԱԱԲ նախարարության հետ համագործակցությամբ։ Միջոցառման գործընկերն է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:  +374 95 129510: 

Ժամը 10։00-ից «DoubleTree by Hilton» հյուրանոցում (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող. 4/2) կկայանա «Երևանի կինոարդյունաբերության ֆորում-2026»-ը՝ «Հայկական կինոն՝ միջազգային ինտեգրման ճանապարհին» խորագրով։ Ֆորումը կվարի հատուկ հյուրը Ֆրանսիայից՝ Գիլա Կլարա Կեսու: Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Արվեստագետ հանուն խաղաղության» մրցանակակիր է, Խաղաղության դեսպան և UNF-ի փոխնախագահ։ Այս միջազգային ֆորումն առաջին անգամ է անցկացվում Երևանում։ Երկօրյա ֆորումի արդյունքների հիման վրա կկազմվի 2026-2030 թվականների կինոինդուստրիայի զարգացման ճանապարհային քարտեզի շրջանակ: Ֆորումը կազմակերպվում է Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի (ICA) և Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո։ +374 99 679 444։  

Ժամը 11։00-ից Հայաստանի նկարիչների միությունում կանցկացվի «London Eye» միջազգային ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող 14-րդ ամենամյա «Միջազգային կրթական էքսպո 2026»-ը։ Էքսպոյի շրջանակում տեղի կունենա նաև հոկտեմբերի 26-27-ին անցկացված «Բիզնես օլիմպիադա 2026» կրթական ծրագրի հաղթողների մրցանակաբաշխությունը։ 

 Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12։00-ին «Անի Գրանդ» հյուրանոցի «Պանորամիկ» սրահում (Հանրապետության փ.65) կկայանա հայկական քաղաքակրթական պետության նոր գիտական մոդելի ներկայացում և գրքի շնորհանդես-«Հայկական քաղաքակրթության տարածաժամանակային եւ ցանցային մոդելավորման հիմքերը։ «Հայկական քաղաքակրթական պետության» ցանցային մատրիցան» գիտական մենագրության շուրջ։ Կազմակերպիչ՝ Արարատյան քաղաքակրթական կենտրոն: Միջոցառման նպատակն է. ներպետական ու համամարդկային ճգնաժամի այս շրջափուլում գիտական հենքի վրա առաջարկել հայկականության գոյության ու զարգացման միանգամայն նոր ուղեցույց՝ համադրելով ազգային պատմամշակութային ժառանգությունը ժամանակակից տեխնոլոգիաների (AI, GIS) և ցանցային տեսության հետ։ Հիմնական մասնակիցներ. Արմեն Ներսիսյան, Էդգար Մակարյան, Միքայել Մալխասյան, Տեր Արարատ Պողոսյան: 094 457 773,  077 090 514: 

Հայերեն Русский