1 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
07 նոյեմբեր, 2026
Պետական կառույցներ
Ժամը 10։00-ից «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում կշարունակվեն Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի աշխատանքները: 11։40-13:00-ը՝ պանելային քննարկում /սրահ 2/, հատուկ բանախոսություն /սրահ 3/, սփյուռքյան նախաձեռնությունների շնորհանդես /սրահ 4/: 14։00-15:10-ը՝ եզրափակիչ լիագումար նիստ /հիմնական դահլիճ/: 19։00-23:00-ը՝ գագաթնաժողովի փակման հանդիսավոր ընդունելություն:
Սպորտ
Ժամը 11։00-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում /Վարդանանց փողոց 69/ կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Խաչատրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ձյուդոյի թիմային մրցաշարի հանդիսավոր բացումը: Մրցումները կմեկնարկեն բացման արարողությունից անմիջապես հետո։ Մրցաշարին կմասնակցեն Երևանի և մարզերի մարզական կազմակերպությունների ու ակումբների՝ 2013-2014 թվականներին ծնված մարզիկներից կազմված թիմերը։ 095 525257: