8 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
06 նոյեմբեր, 2026
ՀՀ ԱԺ
Ժամը 10։00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա Ազգային ժողովի տնտեսական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստը: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, քաղաքաշինություն, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առևտուր և ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ և անշարժ գույքի կադաստրի ոլորտ:
Պետական կառույցներ
Ժամը 10։00-ին «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում կկայանա ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպվող Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկը։ Գագաթնաժողովը մեկ հարկի տակ կհամախմբի ավելի քան 800 մասնակցի սփյուռքից և Հայաստանի Հանրապետությունից։ Այս տարի Գագաթնաժողովն անցկացվում է երրորդ անգամ և միտված է նախորդ երկու գագաթնաժողովների արդյունքում ձևավորված համագործակցության ընդլայնմանը, գործընկերային կապերի ամրապնդմանը, նոր գաղափարների ձևավորմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ Քառօրյա գագաթնաժողովը հագեցած է լինելու բազմոլորտ քննարկումներով տարաբնույթ ձևաչափերում՝ պանելային նիստեր, բանախոսություններ, կլոր-սեղան և շրջանաձև քննարկումներ, համայնքային կապերի ամրապնդմանն ուղղված հանդիպումներ, էքսպո և այլ մշակութային միջոցառումներ։ Գագաթնաժողովի աշխատանքային օրերին պանելային քննարկումներով և հատուկ ելույթներով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և այլ պաշտոնատար անձիք։ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
Ժամը 11։00-ին կկայանա Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստ:
Ժամը 11։00-ին (ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ` ժամը 10։45-ին) «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող (Գայի պողոտա 16/1) «ՀայՓասի» սպասարկման կենտրոնում կազմակերպվող շրջայց։ Շրջայցի ընթացքում հնարավորություն կունենաք տեղում ծանոթանալու կենտրոնի աշխատանքին, քաղաքացիների սպասարկման կազմակերպմանն ու նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման գործընթացին։ Շրջայցի շրջանակում տեղի կունենա նաև ճեպազրույց՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ու «ՀայՓաս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի մասնակցությամբ։ Նարեկ, Հայկ Բադալյան, Տաթև, Գևորգ, Հովհաննես Մկրտչյան: 010 59-68-38, 010 59-68-71։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 09։10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ճարպակալում 2026» 4-րդ միջազգային երկօրյա գիտաժողովի բացումը։ Ողջույնի խոսք՝ Լևոն Գրիգորյան, Դավիթ Սարգսյան, պրոֆ. Արա Բաբլոյան, պրոֆ. Յուրի Յաշկով, Հարիս Խվաջա: Գիտաժողովը համախմբելու է Հայաստանի և արտերկրի բժիշկների, գիտնականների և առողջապահության ոլորտի մասնագետների՝ քննարկելու ճարպակալման կանխարգելման, ախտորոշման, բուժման և հանրային առողջապահության արդիական հարցերը։ «ՄեդՊրոգրես» առողջապահական հիմնադրամ, +374 93 169 002:
Ժամը 10։00-ին «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցում (Գրիգոր Լուսավորիչի փողոց 4/2) կմեկնարկի Ինտերնետ կառավարման հայաստանյան 11-րդ համաժողովը՝ ArmIGF2026-ը՝ «AI՝ նորարարությունից մինչև պատասխանատու կառավարում» խորագրով։ Համաժողովին կմասնակցեն կառավարության ներկայացուցիչներ, IT ոլորտի առաջատար մասնագետներ, ինչպես նաև մասնավոր հատվածի, ակադեմիական շրջանակների և քաղհասարակության ներկայացուցիչներ։ Համաժողովը, «ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի նախաձեռնությամբ կազմակերպել են «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ, 077 377611:
Ժամը 10։30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում «Գիտության շաբաթ. Հայաստան 2026»-ի շրջանակում կկայանա «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և բիզնես» համաժողովի բացումը։
Ժամը 10։30-ին Գյումրիում (Վարդանանց հրապարակ 1) Հայաստանի բանկերի միությունը կազմակերպում է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով մարզային համաժողովը։ Տեղափոխությունը Երևանից կազմակերպվում է ՀԲՄ-ի կողմից:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 11։00-ին Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում /Բաշինջաղյան փողոց, 2-րդ նրբանցք, 3-րդ շենք/ կմեկնարկի «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. ուսուցման, հանրահռչակման և հանրայնացման հիմնախնդիրներն ու լուծումները» խորագրով IX համահայկական բնագիտական կրթական գիտաժողովի բացումը։ Գիտաժողովին կմասնակցեն Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներ, գիտնականներ, հետազոտողներ, մանկավարժներ ու կրթության ոլորտի մասնագետներ։ Միջոցառման բացմանը նախատեսվում է նաև նախարարի մասնակցությունը։
Ժամը 15։30-ին «Իբիս» հյուրանոցում կկայանա «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի կազմակերպած օլիմպիական խմբակների աշխատանքի և միջազգային օլիմպիադաների արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որին ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամար Սարգսյանը, ԲՏԱ և ԱԲ նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը և կրթական ու տեխնոլոգիական ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Այս տարի միջազգային առարկայական օլիմպիադաներում Հայաստանը ներկայացրած ազգային թիմի 31 մասնակիցներից 15-ը Ֆիզմաթ դպրոցի սովորողներ էին։ Նրանցից 9-ը վերադարձել են մեդալներով, իսկ մեկն արժանացել է գովասանագրի։ Ֆիզմաթը ներկայացված է եղել նաև Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում, որտեղ մեր սովորողը նվաճել է ևս մեկ մեդալ։ 091 997875:
Մշակույթ
Ժամը 14։00-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեվոսյանի (Թաթոս) անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Մարդը եվ բնությունը» խորագրով։
Ժամը 14։00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա արձակագիր, թարգմանիչ Ստեփան Ալաջաջյանի «Լուսե խորաններ և ատրուշաններ» ժողովածուի (հուշագրություն) շնորհանդեսը:
Ժամը 19։00-ին Խանջյան փողոց 19 հասցեում /5-րդ հարկ/ կկայանա «NORARALIK» ժամանակակից արվեստի ցուցահանդեսի բացումը՝ Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի համագործակցությամբ՝ Թուրքիայից ժամանող մի խումբ արվեստագետների մասնակցությամբ: Ցուցահանդեսի համադրող Նիհաթ Օզդալ: Ճանապարհորդական աջակցություն՝ Հրանտ Դինք հիմնադրամ-Հայաստան–Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային ծրագիր (ԵՄ աջակցությամբ):