Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 նոյեմբեր,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Օրակարգ՝ 1. «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ արտաքին գործեր և միջազգային առևտուր, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումներ։ 2. «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ եվրասիական տնտեսական միություն և տարածաշրջանի երկրների հետ կապեր: 3. «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ եվրոպական ինտեգրում:

Ժամը 16։30-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, սփյուռք, երիտասարդություն և տեղեկատվություն:

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 13։00-ին Երևանի Կոմիտասի այգում Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատը և Երևանի քաղաքապետարանը համատեղ կանցկացնեն ծառատունկի միջոցառում, որին կմասնակցի նաև ՀՀ-ում Կանադայի դեսպանատունը։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի նախագահ Վարդգես Ավագյանը, ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջուլի Քրոուլին, ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը և այլք։ Պաշտոնական ելույթներից հետո մասնակիցները կիրականացնեն խորհրդանշական ծառատունկը՝ իրենց ներդրումն ունենալով Երևանի կանաչապատման և շրջակա միջավայրի բարելավման գործում։ +374 96 170814:  

Ժամը 15։30-ին Ինժեներական քաղաքում (Երևան, Բագրևանդ 21/1) տեղի կունենա Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 17-րդ դափնեկիր Քամ Ղաֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը կմասնակցեն՝ ՀՀ ԲՏԱ և ԱԲ նախարար Դավիթ Թադևոսյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 17-րդ դափնեկիր Քամ Ղաֆարիանը։ Աստղի բացման արարողությունից հետո տեղի կունենա ճեպազրույց՝ նախարար Դավիթ Թադևոսյանը և Քամ Ղաֆարիանը կպատասխանեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ ՀՀ ԲՏԱ և ԱԲՆ, +374 10 590189:

Ժամը 19։00-ին «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում կկայանա ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպվող Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը եւ պաշտոնական ընդունելությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ելույթ կունենան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 09։15-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի, Ֆիրդուսու անվան լսարանում տեղի կունենա «Խաղաղությունը և բռնությունից զերծ աշխարհը՝ միջազգային իրավունքի և միաստվածային կրոնների տեսանկյունից» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպում է «Մշակույթների մերձեցման միջազգային» ՀԿ-ն՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության Կրոնների երկխոսության կենտրոնի, Թեհրանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի և մի շարք այլ գիտական ու մշակութային հաստատությունների համագործակցությամբ։ Գիտաժողովը մեկ հարկի տակ կհամախմբի Հայաստանի, Իրանի և այլ երկրների գիտնականների, իրավագետների, կրոնագետների ու հոգևոր գործիչների՝ քննարկելու ժամանակակից աշխարհում խաղաղության պահպանման, բռնության կանխարգելման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման ուղիները։

Մամուլի ակումբներ

Ժամը 14։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ «Ինչպիսի՞ն պետք է լինի ապագայի գիտնականը Հայաստանում» թեմայով: Հայաստանում ընթանում է «Ապագայի գիտնականներ» միջազգային գիտակրթական նախագիծը։ Ռուսաստանի առաջատար համալսարանների և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչները դասախոսություններ և վարպետաց դասեր են անցկացնում Երևանում։ Նախագծին մասնակցում են Ռուսաստանի համալսարանների և հետազոտական կենտրոնների ընդհանուր առմամբ 12 ներկայացուցիչներ։ Նախագծի ծրագրերի, նպատակների և ակնկալիքների մասին կխոսեն. տեխնիկական գիտությունների դոկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության և մաթեմատիկայի Կենտրոնական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անդրանիկ Ակոպովը, քիմիական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դոցենտ Իրինա Լե-Դեյգենը։

Մշակույթ

Ժամը 17։00-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Նեբրայի երկնային սկավառակ. աստղային ձայներ» միջազգային ցուցահանդեսը։ Ցուցադրության առանցքում ավելի քան 3600 տարեկան Նեբրայի երկնային սկավառակն է, որը համարվում է աստղագիտական երևույթների մեզ հայտնի ամենահին պատկերումը։ Նեբրայի երկնային սկավառակը, որը 2013 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում, ուշագրավ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես էին մարդիկ հասկանում և մեկնաբանում տիեզերքը բրոնզի դարում։ Նեբրայի սկավառակի պաշտոնական կրկնօրինակը Երևանում առաջին անգամ կներկայացվի «Աստղային ձայներ» նախագծի շրջանակում։ Գյոթե ինստիտուտի նախաձեռնած այս հայ-գերմանական նախագիծը մի հարկի տակ է միավորում արվեստը, գիտությունն ու պատմությունը՝ հասկանալու, թե ինչպես են մարդիկ տարբեր ժամանակաշրջաններում ու մշակույթներում նայել երկնքին, երազել ու պատմություններ հյուսել տիեզերքի մասին։ Սկավառակի երևանյան ցուցադրությունն ուղեկցվելու է հայ կոմպոզիտոր Վարդան Հարությունյանի «Էնիգմատա» ձայնային ինստալյացիայով։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Հալլեի նախապատմության պետական թանգարանի, Հայաստանում Գյոթե ինստիտուտի և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ։ +374 43 54 51 79:

Հայերեն Русский

Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին

Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում

Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին

Վոլոդիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել

10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները

Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Մոլդովան պատրաստվում է միանալ բժշկական տվյալների փոխանակման եվրոպական ցանցին. Moldpres

ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ. Դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել