Նոյեմբերի 4-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

04 նոյեմբեր,  2026           

ՀՀ նախագահական

Ժամը 10։00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ ներքին գործեր:

 

Ժամը 12։00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (նիստը դռնփակ է): Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ պաշտպանություն, ազգային անվտանգության ծառայություն, պետական պահպանության ծառայություն, արտաքին հետախուզության ծառայություն, պետական ռեզերվներ:

ՀՀ նախարարություններ

Ժամը 11։00-ին /ներկայանալ ասուլիսի մեկնարկից 15 րոպե շուտ/ ՀՀ ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նոր կենսաչափական համակարգի գործարկման վերաբերյալ։ Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ: Բանախոսներ՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյան, «ՀայՓաս» ընկերության գլխավոր տնօրեն Ռեջիս Բուշյե։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, նախագրանցման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները։ 011 56-02-63, 010 59-68-38։

 Պետական կառույցներ

Ժամը 12։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Վազգեն Թևանյանի, Վազգեն Թևանյանի անձնական մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանի ասուլիսը: Թեմա. ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում։

Մշակույթ

Ժամը 13։00-ին Երևանի Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս։ Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյան, փառատոնի տնօրեն Կարո Բալյան, Վորոնեժի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Անդրեյ Վասիլև, Հայ-շեքսպիրյան միության նախագահ Հասմիկ Սեյմոր: Երևանի Շեքսպիրյան 18-րդ միջազգային թատերական փառատոնն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Գալյա Նովենց» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 4-10-ը: ՀՀ ԿԳՄՍՆ:

Ժամը 18։30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում (Արամի 1) կբացվի Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Յուրի Պետրոսյանի (ծնվ.1941) 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցադրությունը:

Հայերեն Русский